Միասնական քննություն հանձնող շրջանավարտների թիվը կտրուկ նվազել է
9737 դիմորդ այս տարի ցանկանում է հանձնել միասնական քննություններ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ, միասնական քննություն հանձնողների թիվը պակասել է 1500- ով: Նրա խոսքերով՝ հիմնական պատճառներից մեկը շրջանավարտների թվի պակասն է: Նաեւ այլ պատճառներ կան՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմողների թիվն է ավելացել է, ինչի պատճառով էլ միասնական քննություն հանձնողների թիվը պակասել է:
Անկախ դիմորդների թվից, միասնական քննությունների օրն արդեն հայտնի է: Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին՝ կենսաբանություն առարկայով եւ կավարտվեն ռուսաց լեզու առարկայով: Քննական բոլոր կենտրոնները արդեն պատրաստ են՝ 29 քննական կենտրոն է գործելու՝ 9-ը Երեւանում, 20-ը՝ մարզերում: Եւս 5 կենտրոն գործելու է Արցախում: Արա Իսպիրյանի խոսքերով՝ քննական կենտրոններում արդեն տեղադրվել են տեսախցիկները եւ խլացուցիչ սարքերը: Քննական թեստերն էլ շուտով Լոնդոնից կտեղափոխվեն Երեւան:
Ամենամեծ թվով դիմորդները առաջին փուլի համար հայոց լեզու առարկայից է՝ 5191 դիմորդ, իսկ ամենաքիչ դիմորդները համաշխարհային պատմությունից առարկայից՝ 89 դիմորդ:
Ամենաշատ դիմորդները Երեւանից են՝ 3101, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզից՝ 241 դիմորդ:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ 1641 անվճար տեղեր են հատկացված, իսկ վճարովի տեղերը 18000 են՝ ոչ պետական բուհերը միասին վերցված:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար