Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագիրը 2019 թվականը ամփոփում է մեծ ձեռքբերումներով

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագիրը 2019 թվականը ամփոփում է մեծ ձեռքբերումներով և հրաշալի արդյունքներով։

Օպերայի երիտասարդական ծրագրի ղեկավարն է, դեցոնտ, դաշնակահար, վոկալ քուոչինգի միջազգային կարգի մասնագետ Լևոն Ջավադյանը։

Ծրագրի գործունեության 4 հագեցած տարիների ընթացքում ծրագիրը մեծ հաջողությունների է հասել բազմաթիվ ոուղղություններով․ թե՛ կրթական, թե՛ ներկայացուցչական և թե օպերային արվեստի լավագույն ավանդույթների պահպանության տեսանկյունից։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում Օպերայի երիտասարդական ծրագիրը այն առանցքն է, որի միջոցով կրթվում և նոր հմտություններով են օժտվում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները և շրջանավարտները և մեր համակողմանի ծրագրերի շնորհիվ դառնում են օպերային թատրոնի և միջազգային օպերային հարթակի համար հրաշալի կադրեր։

Ծրագրի մասնակիցները վերջին տարիների ընթացքում մրցանակներ են ստացել ավելի քան 20 հեղինակավոր մրցույթներում (Հանս Գաբոր Բելվեդեր միջազգային մրցույթ, Մեծ Օպերա միջազգային մրցույթ-հեռուստանախագիծ, ԱՊՀ երկրների Դելֆյան խաղեր, Մինսկի ամենամյա Սուրբ Ծննդյան միջազգային մրցույթ, Փհենյանի միջազգային մրցույթ, Արամ Խաչատրյանի անվան վոկալիստների միջազգային մրցույթ, «Վյատսկոե» միջազգային մրցույթ , ՀՀ նախագահի երիտասարդկան մրցանակ, Գոհար Գասպարյանի անվան հանրապետական մրցույթ և այլն)։ Ծրագրում մինչ օրս ուղղակիորեն ներգրավել են ավելի քան 25 երիտասարդներ, որոնք ստացել են մասնագիտական կրթություն, ծրագրի հմուտ մասնագետների շնորհիվ հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց վոկալ կատարողական հմտությունները, քանզի մենակատարների հետ վարպետության դասեր են անցկացրել ոլորտի լավագույն մասնագետները․ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Պապյանը, աշխարհարհռչակ բարիտոն Ջանպիերո Ռուջջերին, Մետրոպոլիտենի, Լա Սկալայի, Վիեննայի օպերային թատրոնների մենակատար Բարբարա Ֆրիտոլին և այլ հայտնի մասնագետներ։

Այս պահին ծրագրի վոկալ խորհրդատուն ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանն է, ում մասնագիտական բարձր հմտությունների շնորհիվ նաև մեր մենակատարները կարողանում են գրավել Հայաստանի Հանրապետության և միջազգային նշանակության բարձր բեմեր։

2019 թվականը արգասաբեր էր ծրագրի համար, քանզի այն նախաձեռնեց կրթամշակութային մի ծրագիր, որի նպատակը օպերային արվեստի պահպանումը և տարածումն էր ՀՀ մարզերում և Արցախում, որի մասին շուտով հանդես կգանք ամփոփ տեղեկատվությամբ։

Այս տարի ծրագրի մենակատար Նավասարդ Հակոբյանը (բարիտոն) և Անուշ Մարտիրոսյանը (մեցցո-սոպրանո) արժանացան ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին կատարողական արվեստի ժանրում։ Անուշ Մարտիրոսյանը նաև համերգային շրջագայություն ունեցավ Կանադայում, որտեղ Վոքս Պոպուլի խմբի հետ կատարեց Մուսորգսկու «Մահվան երգերը և պարերը» վոկալ ցիկլը։ Այսքանով չեն սահմանափակվում մեր ձեռքբերումները և մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ Նավասարդ Հակոբյանը և Էլեն Եզիազարյանը ՌԴ Յարոսլավլ քաղաքում մասնակցելով «Վյատսկոե» միջազգային մրցույթին՝ արժանացել են երկրորդ մրցանակին։ Նավասարդ Հակոբյանը այս տարի ևս մեկ հաջողություն ունեցավ․նոյեմբերին՝ մասնակցելով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների Դելփյան խաղերին՝ արժանացավ բրոնզե մեդալի ակադեմաիական երգեղոցության անվանակարգում։

Իհարկե մեր ծրագրի մենակատարները սերտորեն կապված են նաև Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի հետ և բազմաթիվ դերերգեր են ստանում մայր թատրոնի բեմում։ Սա իսկապես մեծ նշանակություն ունի մեր երիտասարդների համար, քանզի նրանք հնարավորություն ունեն թատրոնին շատ մոտ գտնվել, զգալ նրա հմայքն ու աշխատանքային դժվարությունները, կոփվել այդ բեմում, աշխատել անվանի դիրիժորների և ռեժիսորների հետ և կերտել իրենց ստեղծագործական ուղին։ Այս տեսանկյունից պետք է նշեմ, որ մեր ծրագրի մենակատար, սոպրանո Սիլվա Պետրոսյանը արդեն մի քանի տարի է, ինչ ամենատարբեր դերերգերով հանդես է գալիս օպերային թատրոնի բեմում, այդ թվում «Դիմակահանդես», «Բյուրեղապակյա Դղյակ» բալետային ներկայացումներում և իհարկե մի քանի անգամ հանդես է եկել Տ․ Չուխաջյանի «Կարինե» օպերետում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն՝ Կարինեին։ «Կարինե» օպերետում մեր ծրագրի մենակատար, սոպրանո Նունե Գրիգորյանը մարմավորել է Շուշանի կերպարը, տենոր ՝ Տիգրան Հակոբյանը կերտել է Արմենի կերպարը, իսկ մեցցո-սոպրանո Բելլա Ամարյանը մարմնավորել է Սիրանույշի կերպարը։

Այս տարի Անուշ Մարտիրոսյանը հանդես է եկել Մադալենայի և Մարկիզուհի Մելիբեայի գլխավոր դերերգով Ջ․ Ռոսսինիի « Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում։ Նույն օպերայում մեր ծրագրի մեցցո-սոպրանո Բելլա Ամարյանը հանդես է եկել Մոդեստինայի դերերգով, իսկ Նավասարդ Հակոբյանը մարմնավորել է Անտոնիոյի կերպարը։

Իսկ մեր ամենավերջին և իսկապես հրաշալի հաջողությունը այն է, որ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի մենակատար, սոպրանո՝ Էլեն Եզիազարյանը հաղթեց Գոհար Գասպարյանի անունը կրող մեներգիչների հանրապետական 8-րդ մրցույթում՝ գրավելով առաջին պատվավոր հորիզոնականը։ Իսկ ծրագրի մյուս մենակատար, տենոր Տիգրան Հակոբյանը նույն մրցույթում արժանացավ երկրորդ մրցանակի։ Սա իսկապես մեծ ձեռքբերում է մեզ համար, քանզի մեր աշխատանքը իսկապես ցույց է տալիս, որ այն ունի տեսանելի արդյունքներ։

Այսօր, դեկտեմբերի 14-ին Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու Գոհար Գասպարյաի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի գալա համերգը և մրցանակաբաշխությունը, որին անխոս, ելույթ են ունենալու մեր մենակատարները։

Սա դեռ մեր ստեղծագործական հաջողությունների և իրականացրած ծրագրերի ընդամենը մի մասն է, բայց հուսով ենք, որ այս հաջողությունների շղթան կլինի շարունակական և օպերային արվեստը գնահատող հայ հասարակությունը ականատեսը կլինի մեր կայուն և շարունակական առաջընթացին։