Եթե Թրամփը չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Եվրոպան կհայտնվի լրիվ մերկ վիճակում
Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկի այն պատժամիջոցները , որոնցով Մոսկվան պատժվել է Ուկրաինայում իր գործողությունների համար, «Եվրոպան կհայտնվի բառացիորեն մերկ վիճակում՝ նոր համառ Ռուսաստանի դիմաց» The Wall Street Journal–ի համար գրած հոդվածում վստահեցնում է ԱՄՆ Գուվերի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մելվին Կրաուսը։
«Ամենակարեւորը , որը Եվրոպան կարող է անել, որպեսզի ազդեցություն ձեռք բերի Թրամփի արտաքին քաղաքական մտածողության վրա, շռայլություն դրսեւորելն է ու ՆԱՏՕ-ի շրջանակում ընդհանուր պաշտպանությանն ավելի շատ գումար հատկացնելը,- կարծում է Քրաուսը,- ստիպել Եվրոպային ավելի շատ գումար վճարել ՆԱՏՕ-ի համար՝ սա է եղել Թրամփի նախընտրական խոստումներից մեկը։ Եթե Եվրոպան արձագանքի ու բարձրացնի պաշտպանական ծախսերը, դա Թրամփի թիմի կողմից հաստատ կընկալվի որպես նրա իրավացիության ու լիդերության արագ հաստատում։ Բացի դրանից եվրոպական հասարակական կարծիքում էլ է հիմա գերիշխում այն տեսակետը, որ Եվրոպան պետք է ավելի շատ գումար ներդնի համատեղ պաշտպանության ոլորտում»
«Եվրոպական կառավարությունները պետք է Թրամփին գործարք առաջարկեն՝ ավելացնել պաշտպանական ծախսերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման պայմանով, եթե Պուտինը իհարկե խոշոր զիջումների չգնա, ինչը նա բնականաբար չի անի։ Դա Թրամփին այլեւս ընտրություն չի թողնի պատժամիջոցների հարցում, չէ՞ որ նման առաջարկից հրաժարվելն անհեթեթություն կլինի»։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ