Տասնյակ միլիոններ՝ Պիկասոյի «Նստած կինը» կտավի համար
Պաբլո Պիկասոյի՝ «Նստած կինը՝ երկնագույն շորով» աշխատանքը Նյու–Յորքի աճուրդում վաճառվել է 45 միլիոն դոլարով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարը հափշտակվել էր նացիստների կողմից, սակայն դա երկար չտեւեց. երբ գերմանացիները նկարով Փարիզից Մորավիա են ուղեւորվել, նրանց կանգնեցրել են ֆրանսիական Դիմադրության մարտիկները։ Գլուխգործոցը հաջողվել է ետ խլել գերմանացիների ձեռքից։
Նկարում պատկերված է Դորա Մաարը՝ Պիկասոյի բազմաթիվ սիրուհիներից մեկը։ Մաարի եւ Պիկասոյի հարաբերությունները տեւել են ինը տարի։ Կտավը նա նկարել է 1939 թվականին, երբ ինքը 58 տարեկան էր, իսկ իր սիրեցյալը՝ 31։
Սա նկարչի գեղանկարչական ժառանգության ամենանշանավոր աշխատանքներից է։ «Նստած կնոջը» արդեն մի անգամ վաճառել էին. վեց տարի առաջ նրա համար վճարել էին 26 միլիոն դոլար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է