Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Դեպի լույս տանող ճանապարհը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը (« Դեպի լույս» երգչախումբը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում) բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում:

Երգչախմբերը համերգային ծրագրերով հանդես են եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր:

«Առանձնահատուկ ոգևորություն է իրենց պարգևել Արցախի զորամասերի համերգները»,- անկեղծացավ գեղարվեստական ղեկավար երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը եւ ավելացնում. «Ինձ շատ է ոգևորում, որ հայ փոքրիկները Հայաստանում և արտերկրում սիրով են երգում Հայաստանին, հայրենիքին նվիրված երգերը: Իմ հեղինակած երգերը, բացի իմ երգչախմբերից երգում են շատ մանկապատանեկան անսամբլներ, երգիչներ և այլոք: «Արևներ» անսամբլը անցած տարի Ֆրանսիայում, այս տարի Վիեննայում, Պրահայում, վերջերս` Բուլղարիայում երգել է իմ հեղինակած «Իմ քոչարի» երգը, որը նվիրված է Հայաստանին ու հային: Բոլոր մրցութային փառատոներում ընդգրկված է: «Արևները» բոլոր փառատոներից հաղթանակած են վերադառնում Հայաստան»:

«2018թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում, համերգները շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորնեը նրանց գրկախառնված պարեցին,երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգևատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքը ավելի մեծ էր, երբ այցելեցինք և համերգ ունեցանք Ստեփանակերտի անհայտ կորածների և զոհվածների հուշ –թանգարաններում: Երեխաները շատ էին ոգևորվել: Համերգ ունեցանք նաև Իվանյան վարժարանում»,- պատմում է Խաչատրյանը:

Այս տարի նույնպես շատ են եղել համերգային ծրագրերը:

Հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն –թանգարանի գեղեցիկ դահլիճում տեղի ունեցավ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախմբի «Արևաշող ժպիտներ» խորագիրը կրող մենահամերգը՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին: Երգչախմբերին իրենց ելույթներով ողջունեցին Հայաստանի « Հայ արև» անսամբլը, Հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլը, որը կատարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած «Հայաստան» երգը, որը շատ է հնչել, թե Հայաստանում, թե արտերկրում:

«Այս տարին հոբելյանական է, քանի որ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը 80 տարեկան է: Ապրիլի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում հոբելյանը նշեցինք մեծ շուքով: Հունիսի 8-ին նույնպես նշեցինք հարազատ դպրոցի 80 ամյակը: Հնչեցին երգեր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից ,հայրենասիրական երգեր, իմ հեղինակած երգերը՝ նվիրված Նիկողայոս Տիգրանյանի դպրոցին, երեխաներին, ինչպես նաև Սասուն Պասկիչյանի «Մեր լեզուն» երգը որի խոսքերը գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը Սասուն Պասկևիչյանը,որի գործիքավորումը ինքն է ինձ նվիրել և համերգին ներկա մաեստրո Պասկևիչյանը շատ հիացած էր երեխաների ելույթներից»,- նշեց Վարդուհի Խաչատրյանը:

Ոգևորված ունկնդիրները ձայնակցում, էին երգչախմբին և ջերմ ծափահարությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Մոտ մեկ ժամ ու կես տևած համերգային ծրագիրը, որտեղ երգչախումբը բոլոր երգերը կենդանի հնչեղությամբ էր կատարում, մեկ անգամ ևս կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել: Երեխաները հասարակության լիիրավ անդամ են:

Հուլիսի 24-ին երեխաները մասնակցել են Վրաստանի Քոբուլեթ քաղաքում միջազգային փառատոնի, փայլուն ելութ ունեցան: Ժյուրրի բոլոր անդամները, այդ թվում և թուրք, երգչախմբին տվեցին ամենաբարձր 10 միավորը:

Հոկտեմբերի 19-20-ը « Դեպի լույս» երգչախումբը մասնակցել է «Ներառական պրակտիկաները Հայաստանում» միջազգային փառատոնին և փայլուն մասնակցության համար պարգևատվել պատվոգրերով: Շատ ջերմ ընդունելության են արժանացել նաեւ օտարկրյա հանդիսատեսի կողմից: Երգչախմբի անդամները տպավորվել եւ մեծ տպավորություն են ստացել բարձր մակարդեակով կազմակերված փառատոնից: Այն, ի դեպ, լինելու է ամենամյա:

Վստահաբար, մենք բոլորս պետք է սիրով ու հոգատարությամբ շրջապատենք երգչախմբի անդամներին: Նրանք դեռ շատ են իրենց ելույթներով հիացնելու հանդիսատեսին, թե Հայաստանում, թե արտերկրում:

Top-News.am