Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ
Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները: Դա թույլ չեն տա նաեւ արտաքին խաղացողները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Նա նկատեց, որ առանց Թուրքիայի աջակցության Բաքուն, քիչ հավանական է, որ ռազմական օպերացիա կսկսի Ղարաբաղում, քանի որ դա կարող է կապված լինել Ռուսաստանի հետ բախվելու ռիսկի հետ, սակայն, ինչպես հայտնի է, Թուրքիան այժմ Ղարաբաղի ժամանակը չունի:
«Ըստ էության, Բաքուն մտել է փակուղի, Մեջլիսում հին գվարդիան դեռեւս մտածում է ռեւանշիստական չափորոշիչներով: Այդ պատճառով պետք է հույս ունենալ, որ կգա նոր սերունդ, որը կարող է այլ կերպ գնահատել իրավիճակն ու հաշտեցման սցենարներ գտնել: Դրա համար կարող են երկար տարիներ պահանջվել, սակայն Բաքվում քաղաքական փոփոխությունները կարող են փոքր-ինչ նվազեցնել շիկացումը»,- հավելեց Ստանիսլավ Տարասովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Մեջլիսն այսօր հայտարարել է ինքնալուծարման մասին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ