Լայքի գերին. ինչո՞ւ է թվային մանիպուլյացիաներ անում Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Լայքի» գերին. ինչո՞ւ է թվային մանիպուլյացիաներ անում Փաշինյանը
2020-ին 1-ին անգամ մենք առաջ կանցնենք Ադրբեջանին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի չափով։ Վերջին տասնամյակներում սա առաջին անգամ է լինելու մեր տարածաշրջանում, քանի որ միշտ հետ ենք եղել Վրաստանից ու Ադրբեջանից։
Նման միտք հայտնեց վարչապետը 2020-ի բյուջեի քննարկման ժամանակ։
Սա սուտ է, և վե՛րջ։ Սա «լայքի» գերի լինելու վկայություն է։ Նաև հնչեղ վերնագիր ստանալու համար արված հայտարարություն է։
Համաշխարհային բանկի ներկայացրած տվյալներով նախորդ դարի 90-ականների կեսերին, այսինքն՝ պատերազմից հետո 1 շնչին բաժին հասնող ՀՆԱ ցուցանիշով մենք երկու տարի շարունակ մի փոքր առաջ ենք եղել Ադրբեջանից։ Սա Փաշինյանի ներկայացրած «տասնամյակների» տիրույթում է գտնվում։
Ինչ մնում է Վրաստանին, ապա 2005-ից մինչև 2009 թվականը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով մենք առաջ էինք մեր հարևանից։ Պատահական չէ, որ այդ տարիներին Վրաստանից բիզնեսներ էին տեղափոխվում Հայաստան։ Այդ հետո պետք է հակառակ գործընթացին ականատես լինեինք։ 2005-2008թթ.-ն էլ է մտնում «նախորդ տասնամյակների» ժամանակային հատվածում։
Մի խոսքով, հերթական սխալ ցուցանիշները մատուցվեցին հանրությանը։ Դա նշանակում է, որ կամ Փաշինյանին են խաբել իր թիմակիցներն ու սխալ թվեր հրամցրել՝ անհարմար վիճակի մեջ դնելով, կամ ինքն է ուզում խաբել հանրությանը՝ «աննախադեպ» երևալու մոլուցքից ելնելով։ Երկու դեպքում էլ վատ է։
Այս պատմության մեջ մի հարց է բաց մնում։ Համացանցի ու տեղեկատվության գերմատչելիության պայմաններում ինչո՞ւ են կեղծ ցուցանիշներ ներկայացվում։ Հաշվարկն այն է, որ անգրագետ Պողոսն իր անգրագետ բազմանդամ ընտանիքով միևնույն է չի՞ ստուգելու թվերը։ Հարցը հռետորական է»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից