Ովքեր են տասնամյակի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտները
Spotify երաժշտական սթրիմինգային ծառայությունն իր կայքում հրապարակել է տասնամյակի առավել շատ լսվող արտիստների վիճակագրությունը։ Առաջին տեղում հայտնվել է ամերիկացի ռեփեր Դրեյքը: Երկրորդ հորիզոնականում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն է, իսկ երրորդում՝ հիփ-հոփ կատարող Post Malone-ն: Չորրորդ եւ հինգերորդ դիրքերում տեղավորվել են Արիանա Գրանդեն եւ Էմինեմը՝ համապատասխանաբար:
Առավել շատ լսվող կոմպոզիցիան վերջին տասը տարվա ընթացքում դարձել է Էդ Շիրանի Shape of You-ն: Հնգյակում տեղ են գտել նաեւ Դրեյքի One Dance եւ Kyla, WizKid կատարողների թրեքները, Post Malone եւ 21 Savage ռեփերների Rockstar-ը, երգչուհի Halsey-ի եւ The Chainsmokers խմբի Closer-ը, ինչպես նաեւ Էդ Շիրանի եւս մեկ երգը՝ Thinking out Loud-ը:
Բացի այդ, ծառայությունը ներկայացրել է 2019 թվականին առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտների վիճակագրությունը: Ցուցակը գլխավորել է Post Malone-ն: Առաջին հնգյակում են նաեւ Բիլի Այլիշը, Արիանա Գրանդեն, Էդ Շիրանը եւ պուերտոռիկացի ռեգետոն-կատարող Bad Bunny-ն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով