Դատարաններ շրջափակել կարելի է, իսկ ահա մեկ ճանապարհ փակել՝ ոչ. Էլինար Վարդանյան
Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն անդրադառնալով անդադար հարուցվող քրգործերին, այսպես կոչված նոր բացահայտումներին եւ ձերբակալություններին ասել է, թե տպավորություն է, որ ամեն ինչ արվում է աղմուկն ապահովելու համար:
Էլինար Վարդանյանը նկատել է, որ երբ իշխանությունները տեսնում են, որ աղմուկը դադարում է նույն գործի շրջանակներում հերթական բացահայտումնե ն անում: Նա ավելացրել է, որ հուսով է, որ համապատասխան մարմիններում հասկանում են, որ նման գործերը չի կարելի դատարան ուղարկել:
Խոսելով կիրառվող երկակի ստանդարտների մասին Էլինար Վարդանյանը հիշեցրել է օրերս ՀՅԴ երիտասարդների նկատմամբ կիրառված ուժի մասին: «Երբ դաշնակցական երիտասարդներն են ճանապարհ փակում նրանց դեմ ուժ է կիրառվում, բայց ոստիկանությունը ոչինչ չէր անում, երբ Էջմիածնում ճանապարհ էին փակել՝ պահանջելով կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: Ոստիկանությունը ոչինչ չէր անում, երբ դատարաններն էին շրջափակել: Իսկ հիմա, երբ ցույց են անում դաշնակցական երիռասարդները՝ նրանց հավաքում են եւ բերման ենթարկում»,- ասել է նա:
Էլինար Վարդանյանն ընդգծել է, որ սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է կամ ճանապարհ է, որը երկիրը հետ է շպրտում եւ վնասում մեր պետականությանը:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար