Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը «թաղեց» Հայկ Մարությանին
Հարվածն անսպասելի եւ ուժգին էր: «ԿամԱԶգեյթը» մնաց հետին պլանում, երբ հայտնի դարձավ, թե ինչպես է Երեւանի քաղաքապետի պաշտոնում հայտնված Հայկ Մարությանն ընդունել Արաբական Միացյալ Էմիրության բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք պատրաստվում էին հսկայածավալ ներդրումներ անել Հայաստանում:
Հետաքրքիրն այն է, որ «ԿամԱԶգեյթի» օրինակով Հայկ Մարությանը, ավելի ճիշտ նրա խոսնակը հերքեցին, ապա բախվելով անհերքելի ապացույցներին ստիպված եղան բացատրություն տալ: Հայկ Մարությանին գործուղեցին Հանրային հեռուստաալիք (այս անգամ լայվը բավական չէր)՝ Պետրոսի մոտ, որտեղ նա կմկմալով փորձում էր արդարանալ, բայց չստացվեց:
Հայկ Մարությանը կորցրել է իրականության զգացումը: Ամբողջովին կորցրել է: Նա պնդում է, որ «ԿամԱզ»-ների հետ Սամվել Ալեքսանյանը կապ չունի, քանի որ նրան պատկանող ընկերությունը գրանցված է ինչ-որ մեկի անունով։
Հայկ Մարությանի հետ ամեն ինչ պարզ է: Նա ոչ թե պետք է արդարանա լայվերով կամ հեռուստաեթերներով, այլ հրաժարական տա, ընդ որում՝ որքան շուտ, այնքան լավ բոլորի համար:
Հիմա միակ հետաքրքիր հարցն այն է, թե ինչու հենց հիմա Գագիկ Ծառուկյանը որոշեց «թաղել» Հայկ Մարությանին: Ի վերջո, նման սենսացիոն բացահայտումից հետո Հայկ Մարությանն այլեւս լուրջ չի կարող ընկալվել լուրջ մարդկանց կողմից, այլեւս չի կարող պաշտոնավարել եւ մայրաքաղաք ղեկավարել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար