Սեքսի վատագույն նկարագրության համար հակամրցանակ են ստացել միանգամից երկու գրողներ
Այս տարի պատմության մեջ առաջին անգամ միանգամից երկու գրողներ Bad Sex Awards հակամրցանակ են ստացել գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրման համար։ Մրցանակը շնորհել են Հոնկուրովյան մրցանակի դափնեկիր Դիդյե Դեկուենին եւ դետեկտիվ վեպերի հեղինակ Ջոն Հարվիին, հայտնում է Esquire-ը՝ հղում կատարելով Guardian-ին։
Ժյուրիի անդամները պատմել են, որ նույնիսկ ժամերով վիճելուց եւ քննարկումներից հետո չեն կարողացել միայն մեկին ընտրել։
Դիդյե Դեկուենը հակամրցանակը ստացել է XII դարի Ճապոնիայի մասին «Այգիների եւ խաղաղ լճակների մեջ» վեպի, իսկ ավելի ճիշտ՝ այդ հատվածի համար։
«Կացուրոն տնքաց, երբ նրա կիմոնոյի գործվածքի տակ ելուստ առաջացավ, որը Միյուկին բռնեց, տրորեց, մերսեց եւ սեղմեց։ Սեռական օրգանները փաղաքշելուց հետո Կացուրոն նրա ափի տակ վերածվեց միասնական ամբողջության։ Միյուկիին թվում էր, թե կառավարում է փոքրիկ կապիկի, որ ծալել է թաթերը»։
Ջոն Հարվին «Աշխարհը» վեպում դրվագներից մեկն այսպես է նկարագրել․
Կինը ամբողջությամբ այրվում էր, եւ այդ կրակը նրա մեջ էր։ Նա նայեց կնոջ կատարյալ սեւ նիհարությանը։ Կնոջ աչքերը սով էին ճառագում։ Ինչպես եւ իրենը, դրանք լի էին կրակով եւ ցանկությամբ։ Ավելի քան տաք, ավելի քան արեւադարձային, երկուսով նրանք ձգտում էին հասարակածին։ Նրանք այնպես գրկախառնվեցին, կարծես այդ բռնությամբ կարող էին եփել միմյանց»։
Bad Sex Awards մրցանակը գրական Literary Review ամսագիրը շնորհում է 1993 թվականից։ Տարբեր ժամանակներում դրա դափնեկիրներ են դարձել Ջոնաթան Լիթելը, Քրիստոֆեր Բոլենը, Ջեյմս Ֆրեյնը եւ ուրիշներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով