Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Իջեւանում աննորմալ գործընթաց է սկսվել

Կառավարությունը որոշել է Իջեւանի եւ Իջեւանի նախկին շրջանի բնակավայրերի եւ բնակիչների նկատմամբ գիտափորձ իրականացնել: Իջեւանում, կարծես թե, վերականգնվում են սովետական կարգերը: Մեկ համայնքում միավորվում է քսան բնակավայր՝ ներառյալ Իջեւան քաղաքը:

Փաստորեն, մեկ համայնքի է վերածվում Իջեւանի նախկին շրջանը, բացառությամբ Դիլիջանի ենթաշրջանի: Իհարկե, ցանկացած որոշում կարելի է հիմնավորել հազար ու մի փաստարկով, բայց եթե խնդրին մոտենանք առանց հումորի, ապա այս որոշման աղետալի հետեւանքները հետո են երեւալու:

Դժվար է ասել, թե ում ինչ վատություն են արել սարիգյուղացիները, սեւքարեցիները, աչաջրեցիները, կիրանցեցիները, որ նրանց որոշեցին այսպես դաժանաբար պատժել: 

Աչաջուրը Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկն է եւ նրան միավորել Իջեւանի հետ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Չկա ոչ մի առողջ տրամաբանություն, որը կապացուցի, որ Աչաջուրը որպես համայնք պետք է վերանա: Նույնը վերաբերում է Սեւ Քարին, Խաշթառակին, Այգեհովիտին: 

Կան նաեւ սահմանին գտնվող բնակավայրեր՝ Կիրանցը, Բերքաբերը, Վազաշենը, Աճարկուտը, որոնց պետք է ոչ թե միավորել այլ բնակավայրերին, այլ համայնքներին, այլ տալ հատուկ բնակավայրի կարգավիճակ:

Այս ամենը կառավարությանը չի հետաքրքրում: Նրանք ինչ-որ մեկին պատժում են ինչ-որ մեկին լավություն անելու համար:

Կառավարության ներկայացուցիչն էլ գործող համայնքների ղեկավարներին էլ ասել է, թե դուք ժողովուրդ չեք ներկայացնում, իսկ այ նոր համայնքապետը կներկայացնի ժողովրդին: Հեղափոխականները ավերում են այն ամենը, ինչը ստեղծվել է տարիների տաժանակիր աշխատանքով:

Որեւէ մեկը որեւէ խելամիտ բացատրություն չի տվել, թե ինչ է շահելու աչաջրեցին, երբ զրկվի համայնքի կարգավիճակից, ինչ են շահելու ազատամուտցին կամ կիրանցեցին:

«Բողոքեք, չբողոքեք, միեւնույնն է միավորելու ենք»,- գյուղապետերին ասել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Անշուշտ, ողջունում ենք նրա ազնվությունը, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե նա հիմնավորեր, թե գյուղացին եւ իջեւանցին, բացի ապագա սուպերհամայնքապետից ինչ են շահելու այս տարօրինակ միավորումից:

Հիմա Իջեւանում, անգամ մարզպետարանում կատակում են, որ այսուհետ Տավուշի մարզպետն է ենթարկվելու եւ հաշվետու լինելու Իջեւանի սուպերհամայնքապետին:

Կարծես թե ամեն ինչ որոշված է, բայց դեռ իրենց խոսքը պետք է ասեն իջեւանցիները, այն գյուղերի բնակիչները, որոնց կարծիքի հետ հաշվի չնստելով անում են այս փոփոխությունները:

Հենց այնպես, առանց հետին մտքերի հիշեցնենք, որ սուպերհամայնքապետի իշխանությունների թեկնածուն Հայկ Ղալումյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կնքահայրը: Եւ Իջեւանում համառ լուրեր են տարածվում, որ ուժային կառույցները մտերմիկ զրույցներ են ունենում բոլոր նրանց հետ, ովքեր կարող է համարձակվեն մրցակցության մեջ մտնել Ղալումյանի հետ:

Ի դեպ, արդեն գյուղերում իշխում է այն տրամադրությունը, որ եթե հանկարծ միավորումը տեղի ունենա, ապա ընտրությունների ժամանակ որեւէ գյուղացի ձայն չի տալու կառավարության աջակցությունն ունեցող թեկնածուին:

Վարդան Մխիթարյան

Top-News.am