Ֆրանսիացիների 69 տոկոսը կարծում է, որ Ֆրանսուա Ֆիյոնը պետք է դուրս գա ընտրապայքարից
Ֆրանսիացիների 69 տոկոսը կարծում է, որ «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը պետք է դուրս գա նախագահական ընտրարշավից նրա կնոջ՝ Պենելոպայի ֆիկտիվ պաշտոնի շուրջ սկանդալի պատճառով։ Հասարակական կարծիքի նման արդյունքներ է ներկայացնում Harris ինստիտուտը, փոխանցում է RFI–ն։
Հարցման արդյունքները վկայում են, որ անգամ «Հանրապետականների» համախոհների շրջանում 42 տոկոսն ուզում է, որ կուսակցությունը ընտրություններում ներկայացնի այլ թեկնածու։ Դժգոհ ձայներ են լսվում նաեւ կուսակցական վերնախավում։ Հանրապետական պատգամավորներ Ֆիլիպ Գոսլենն ու Ժորժ Ֆենեկը հայտարարել են, որ կուսակցության փրայմերիզը, որում հաղթել էր Ֆիյոնը, պետք է անվավեր ճանաչել, եւ Ալեն Ժյուպեին կոչ է արել գլխավորել ընտրարշավը։ Վերջինս, սակայն, արդեն բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել «Հանրապետականների» անունից։


















































Բերման է ենթարկվել Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ Ֆրանսու Ֆիյոնի կինը
Ֆրանսուա Ֆիյոնը մտադիր չէ հրաժարվել ընտրապայքարից
Ֆրանսիայում սկանդալ է ծագում նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ շուրջ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան