Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Ինչպե՞ս փոխվեց շարքային Պողոսի կյանքը «հեղափոխությունից» հետո

Շարքային Պողոսը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի. նրան անչափ հեշտ է ուղղորդել, միայն թե ցանկություն լինի: Պողոսին շատ հեշտ համոզում են, թե նա ինչպես է ապրում: Նա ոչ թե իր գրպանին է նայում, բանկային իր հաշիվներին, պարտքերին, այլ լսում է, թե ինչ են ասում իրեն:

Մինչ «հեղափոխությունը» որեւէ կառավարություն հարկ չհամարեց աշխատել, հատուկ աշխատել Պողոսի հետ: Կամ իմաստ չէին տեսնում կամ հարմար չէին գտնում: Ընդամենը մեկ-մեկ Պողոսին գումար էին տալիս, որ քվեարկի այս կամ այն թեկնածուի օգտին, այսքանը:

Փոխարենը Պողոսի հետ աշխատում էր ընդդիմությունը: Այնքան էին «նստում» Պողոսի ականջին, որ նա սկսում էր հավատալ իրեն մատուցվող ստահոդ լեգենդներին, լուն ուղտ դարձրած լեգենդներին:

Պողոսը գիտեր, որ ինքը վատ է ապրում, Պողոսը ատում էր իշխանություններին, Պողոսը վստահ էր, որ ինքը գումար չի աշխատում բացարձակապես ոչ թե այն պատճառով, որ դպրոցում գիրք չի կարդացել, հետո չի ուսանել, հետո անգամ իր իրավունքների մասին ոչինչ չի սովորել, այլ քանի որ գոյություն ունեն վատ իշխանություններ եւ չար օլիգարխներ:

Հետո ստացվեց այնպես, որ Պողոսը մեկ օրում հավատաց, որ այլեւս չկան վատ իշխանություններ եւ անգամ օլիգարխներ: Նա հավատաց, որ ինքն արդեն լավ եւ ուրախ է ապրում: Ոչ, նրա վարկերը չնվազեցին, վարկերի տոկոսները չնվազեցին, եկամուտները չավելացան, աշխատանքի պայմանները չլավացան, տրանսպորտում ինչպես կռացած էր երթեւեկում էր, այնպես էլ շարունակում է, բայց նա հավատաց, որ արդեն իսկ լավ է ապրում:

Պողոսը նախկինում չէր նկատում ոչ կառուցվող ճանապարհներն ու թունելները, ոչ դպրոցներն ու մանկապարտեզները, ոչ նորոգվող մշակույթի օջախները, ոչ ամրացվող սահմանները, իսկ հիմա հպարտանում է, որ նախկինում կառուցված ճանապարհներն ասֆալտապատվում են, անգամ իրեն երջանիկ է զգում:

Պողոսը սկսել է վատ ապրել, բայց նա չի նկատում այդ ամենը, նրան ասում են, որ դու ուրախ ես եւ երջանիկ, եւ նա հպարտ է եւ երջանիկ: 

Նա ուրախ չէր, երբ Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում տնտեսական աճը կազմեց ավելի քան յոթ տոկոս, բայց հիմա նա երջանիկ է, երբ իրեն ասում են, թե աճը կարող է հասնել յոթ տոկոսի:

Պողոսը չի մտածում այն մասին, որ այն վատ իշխանությունների ժամանակ տնտեսական աճը 7,5 տոկոս էր, իսկ իրենց սրտի իշխանությունների օրոք նվազեց եւ հասավ հինգ տոկոսի: Նա այդ մասին չի մտածում: Պողոսը ուրախ է: Նա դեռ կարծում է, թե իշխանության գլխին հենց ինքն է նստած, եւ երբ ինչ-որ մեկը քննադատում է կառավարությանը, նա ֆեյսբուքում անիծում կամ հոյհոյում է:

Պողոսը դեռ չի մտածում այն մասին, թե ինչպես է կյանքը սկսել լավանալ, երբ իր սառնարանի պարունակությունը չի փոխվում, երբ ինքը կռացած է երթեւեկում, երբ ինքը միս գոնե տասը օրը մեկ չի կարողանում գնել, երբ ինքը մուծում է նույն վարկերը՝ նույն տոկոսներով:

Պողոսը հավատում է կառավարությանը, երբ նրան ասում են, որ եթե դու երթեւեկում ես նոր ասֆալտած ճանապարհով, ուրեմն դու ապահով ես, որ կհասնես հիվանդանոց, որ «խադավիկի» մոտ քիչ փող է ծախսելու կամ չի ծախսելու: Պողոսը չի մտածում այն մասին, որ եթե ինքը ավտոմեքենա էլ ունի, ապա այնքան վատն է, որ նույնիսկ յուղված ճանապարհների դեպքում էլ ստիպված պարբերաբար գնալու է խադավիկ Անդոյի մոտ, որ անկախ նրանից ճանապարհն ասֆալտած է, թե ոչ, ինքը այդ ճանապարհով տեղափոխելու եւ վաճառելու ապրանք չունի:

Պողոսի իրական եկամուտները չեն ավելացել, բայց նա դեռ այդ մասին գլխի չի ընկնում: Նա դեռ հավատում է ոչ թե իր գրպանի պարունակությանը, այլ թե ինչ են ասում իրեն գեղեցիկ եւ լավ կահավորված շենքներից:

Իրականում, նույնիսկ պաշտոնական տվյալներով մարդկանց միջին աշխատավարձը ավելացել է ընդամենը 5,9 տոկոսով։ Սա այն թիվն է, որը միշտ է արձանագրվում, անկախ կառավարության վարած քաղաքականությունից: Այսուհանդերձ, Պողոսը հիմա երջանիկ է այս թվի մասին լսելով, իսկ այն ժամանակ այդ մասին չգիտեր: 

Պողոսը, որը չի աշխատում պետական համակարգում, չի էլ մտածում այն մասին, որ այդ հինգ տոկոս աճի հիմնական բաժինն ապահովում են պետական հիմնարկներում աշխատողները, որոնց աշխատավարձը, ինչպես հայտնի է, բարձրացել է, այն էլ լավ, բայց ոչ բոլորինը, այլ ղեկավարներինը: Հիմա Պողոսը դրանից չի նեղսրտում: Պողոսը մտածում է, որ իր կյանքը փոխվել է, եւ որ ինքը հիմա ուրախ է:

Պողոսը երջանիկ է, որ հաջորդ տարի իր կենսաթոշակը ավելանալու է մոտ 3-4 հազար դրամով, եւ թքած ունի, որ գներն ավելի են աճել: Նա հպարտ է, որ իր սրտի կառավարությունն այդքան մեծ գումար է հատկացրել կենսաթոշակները բարձրացնելուն:

Պողոսը հիմա չի անիծում բարձր պարգեւավճար ստացող պաշտոնյաներին: Ավելին, անգամ ֆեյսբուքում հայհոյում եւ անիծում է նրանց, ովքեր այդ մասին գրում են եւ հարցադրումներ անում: Ոչինչ, որ գրում է տառասխալներով, կարեւորը արդեն գրում է: Պողոսն իրոք հավատում է, որ մինչ «հեղափոխությունը» ինքը ստրուկ է եղել եւ հիմա ազատ է: Նա իրոք հավատում է, որ եթե մինչեւ «հեղափոխությունը» ֆեյսբուքյան գրառում աներ, ապա իրեն չար իշխանությունները կբանտարկեին, իսկ հիմա նա ազատ է եւ գրում է, գրում, անիծում եւ հայհոյում:

Պողոսների շարքերն ամեն օր նոսրանում են, բայց նրանք դեռ կան, եւ նրանք դեռ երջանիկ են: Հպարտ են եւ ավտոմեքենան վարում են կոպիտ խախտումներով, հիշելով, որ կարող են եւ չմուծել տուգանքները, եւ որ իրենց նորից կներեն: Վարում են արագ, կանոնների խախտումով, վտանգելով մարդկանց կյանքը, բայց երջանիկ են, անգամ ագրեսիվ, եւ պատրաստ են իրենց դիտողություն անողին դանակով խփել, անգամ ծեծել եւ վառել: Նրանք հիմա այլեւս ստրուկ չեն:

Պողոսները մյուս տարի ավելի շատ են վճարելու պարտադիր կուտակայինին, բայց նրանք այդ մասին չգիտեն եւ չեն էլ ուզում լսել: Նրանք ուզում են վայելել իրենց երջանկությունը, ազատությունը, բայց վաղը, մյուս օրը, երբ Պողոսին սթափեցնեն կյանքի ամենատարրական խնդիրները, նա արդեն գնալու է ծեծելու կառավարության դուռը՝ իր բառապաշարին համապատասխան հարցադրումներով:

Հակոբ Ասատրյան

Top-News.am