Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահն, անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ն մեր երկրի համար հանդիսանում է կարևոր գործընկեր ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև այն առումով, որ կազմակերպության շրջանակում է գործում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահությունը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակում և նշել, որ այն լավ հարթակ է երկխոսության խթանման համար: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի իր հետևողական գործունեությունը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ և ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն ու տեսակետները:
Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին: Գեորգի Ծերեթելին ողջունել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում, ընտրական գործընթացների կազմակերպման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման և այլ ուղղություններով: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը վերահաստատել է խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը և ընդգծել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար