Թուրք փորձագետը ենթադրում է, որ իրեն հաջողվել է լուսանկարել Նոյյան տապանը
Նոյյան տապանը փնտրող թուրք փորձագետը պնդում է, որ իրեն հաջողվել է լուսանկարել խորհրդավոր ընդհատակյա օբյեկտ։
FoxNews-ը, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, հայտնում է, թե գիտնականները հաստատել են, որ իրենց հաջողվել է լուսանկարել նավի տեսք ունեցող ստորգետնյա օբյեկտը, որը կես դար առաջ հայտնաբերվել է արեւելյան Թուրքիայում։
Ավելի վաղ գիտնականները պնդում էին, որ Նոյյան տապանը թաղված է ժայռապատ տեղանքի տակ, որը հայտնի է Դուրուպինար անվանումով։ Սակայն երկրաբանները համարում են, որ դա պարզապես ժայռային գոյացություն է։
Anadolu գործակալության տվյալներով, նկարահանող խումբը, տապանը որոնող Սեմ Սերտեսենի գլխավորությամբ, պնդում է, որ պատկեր է ստացել։
Թիմը հայտարարում է, որ տապանի մասին ապագա փաստագրական ֆիլմում ցույց կտան լուսանկարները, որ ստացել են «մալուխների միջոցով գետնի տակ էլեկտրական ազդանշաններ ուղարկելու միջոցով»։
Շատ որոնումների հանրահայտ ուղղություն է Դուրուպինարը։ Այն իրենից ներկայացնում է խոշոր կառույց՝ արեւելյան Թուրքիայի Տենդյուրեկ լեռան վրա։
3D-սքանավորումը կարող է մեկընդմիշտ ապացուցել, թե արդյոք Դուրուպինարը այն տեղն է, որտեղ գտնվում է տապանը։ Պատկերը հաջողվել է ստանալ համակարգչային ինժեներ եւ հնագետ Էնդրյու Ջոնսոնի, ինչպես նաեւ գեոֆիզիկոս Ջոն Լարսենի շնորհիվ։
Ջոնսն ու Լարսենն իրենց բացահայտումների մասին հայտնել են Սերտենսենին, որը 2017թ․ նկարահանված «Նոյյան տապան» փաստագրական ֆիլմի տնօրենն է։ Սերտենսենը խոստովանել է, որ լուսանկարում գուցե տապանը չէ, այլ ուրիշ օբյեկտ։
«Դա նավ է, սակայն շատ վաղ է այն Նոյյան տապան անվանելը»,- ասել է նա։
Առաջին անգամ այդ տեղը 1959թ․ լուսանկարել է կապիտան, փորձառու քարտեզագիր Իլխան Դուրուպինարը։ Առաջին գիտական հետազոտությունը արվել է միայն 26 տարի անց, եւ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ «հնարավոր է՝ այդ ստորգետնյա օբյեկտը նավ է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով