Հեղափոխությունը հիվանդության հետևանք է. Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, վերածվում ամբոխի ու դառնում դատարկ պոպուլիստի գերի, ուրեմն կա հիվանդություն։ Հեղափոխությունը հիվանդության հետևանք է ու իր հերթին դառնում է նոր հիվանդությունների պատճառ։ Ոմանք պնդում են, որ ունենք հիվանդ հանրային միջավայր, բայց զարմանում, որ ունենք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, հիվանդ իշխանություն։ Ինչպիսին միջավայրն է, այնպիսին էլ առաջնորդն է։ Իր հերթին առաջնորդը ծնում կամ խորացնում է հիվանդությունը։
Ստանում ենք արատավոր շրջան։ Որպեսզի առողջ միջավայր ստեղծվի, անհրաժեշտ է առողջ առաջնորդություն։ Բայց քանի դեռ հիվանդ է միջավայրը, դժվար է առողջ առաջնորդություն ունենալ։
«Ի՞նչ անել» հավերժ արդիական հարցի պատասխանն այն է, որ պետք է ձևավորել կոնտրաստների դաշտ։ Աշխատել հետևողականորեն ու լինել սառնասիրտ։ Պոպուլիզմին ոչ թե պետք է հակադրել գերպոպուլիզմը, այլ ռացիոնալիզմը և նոր որակի առաջնորդությունը։ Անհրաժեշտության դեպքում պոպուլիստին կարելի է ջարդել իր իսկ տարածքում, բայց դա չպետք է լինի գործունեության ռազմավարություն, այլ զուտ մարտավարական հնարք։ Պոպուլիզմին գերպոպուլիզմ հակադրելը նույնն է ինչ հիմարությանը գերհիմարություն հակադրես։ Կարճաժամկետում պոպուլիզմն աշխատող գործիք է, բայց միջնաժամկետում ու առավելևս երկարաժամկետում՝ ոչ։ Կոնտրաստը պետք է երևա ամեն հարցում։ Սկսած խոսքի կուլտուրայից մինչև գիտելիքներ, հարաբերությունների ձևական կողմից մինչև քաղաքական իմիջ, անցած ճանապարհից մինչև ապագայի տեսլական»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ