Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Ո՞ւմ փողերն է «լվացել» ՄԱՊ-ի Ալիկը, եվ ինչո՞ւ է ՀՔԾ-ն դա գաղտնի պահում

Օրեր առաջ մամուլում տեղեկություն սպրդեց, որ ՀՔԾ-ն ձերբակալել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, եւ նրա որդուն՝ «ՄԱՊ» ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանին։ Մակարին որոշ ժամանակ պահելուց ու հարցաքննելուց հետո բաց են թողել, իսկ հոր՝ Ալեքսան Պետրոսյանի մասով դատարանը բավարարել է խափանման միջոցը որպես կալանք ընտրելու ՀՔԾ-ի միջնորդությունը եւ կալանավորել, գրում է hraparak.am-ը։ Հիմա նա անազատության մեջ է։ ՀՔԾ-ից ոչինչ չեն պարզաբանում այս թեմայով, փաստաբանն էլ չի խոսում, քանի որ ՀՔԾ-ն պաշտոնապես ոչինչ չի հայտարարել։ Բայց չեն էլ հերքում, որ Պետրոսյանը կալանավորվել է իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում, քանի որ մամուլում, հակառակ իրենց ցանկության, արդեն իսկ տեղեկությունը տարածվել է։ Եվ, ըստ տեղեկության, ՄԱՊ-ի Ալիկին ու նրա որդուն մեղադրում են փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Թե ում փողերն են լվացել հայր եւ որդի գործարարները, չի նշվում։

Մեր տեղեկություններով՝ գործն ուղիղ կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի հետ։ Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանի դեմ հարուցված մեկ այլ գործով, որը դատարանում է, եւ որով ուղիղ մեկ տարի կալանքի տակ է գտնվում Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը, ակտիվ դերակատարում է ունեցել գործարար Սիլվա Համբարձումյանը։ Նա հայտարարել էր, թե կաշառք է տվել Հարությունյանին՝ հանքի շահագործման լիցենզիա ձեռք բերելու համար, ու նրա ցուցմունքի հիման վրա իրավապահները քրեական գործ են հարուցել։ Արամ Հարությունյանն այժմ փախուստի մեջ է, իսկ կալանավորված է այն անձը, ում հաշվին Սիլվան փոխանցում է կատարել։


Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տեղեկություն կար, որ Հարությունյանը թաքստոցից բանակցում է իշխանությունների հետ, որպեսզի որոշակի գումարի (խոսքը 5-10 մլն դոլարի մասին է) դիմաց նրա վրայից մեղադրանքը հանեն, գործը փակվի, կալանքի տակ գտնվող անձն ազատ արձակվի, եւ դատավարությունն ավարտվի, եւ Արամ Հարությունյանը կարողանա դուրս գալ թաքստոցից ու հանգիստ ապրել Հայաստանում։ Հարությունյանի մերձավորները հույս ունեին, որ համաձայնությունը մոտ է, եւ հանկարծ իմանում ենք, որ նոր գործ է հարուցվել, հիմա էլ ՄԱՊ-ի Ալիկին են ձերբակալել, եւ ըստ նոր մեղադրանքի՝ Արամ Հարությունյանն ու Ալիկ Պետրոսյանը միասին փողերի լվացմամբ են զբաղվել։ Իսկ ի՞նչ առնչություն է ունեցել Ալեքսան Պետրոսյանը փողերի լվացման հետ, ինչո՞վ է օժանդակել դրան։

Մեզ հասած տեղեկատվությամբ՝ Ալեքսան Պետրոսյանը տարիներ առաջ՝ 2011 թվականին, փոխառություն, այսպես ասած՝ տոկոսով գումար է վերցրել Արամ Հարությունյանից։ Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդում։ Այս գործի շրջանակներում են ձերբակալել եւ հարցաքննել, ապա բաց թողել ՄԱՊ-ի Ալիկի որդուն՝ Մակար Պետրոսյանին, ով նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսն է Մոլդովայում։ Իսկ հորը պահում են կալանքի տակ։ Մենք կապվեցինք նաեւ Սիլվա Համբարձումյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նա՞ է ցուցմունք տվել Ալիկ Պետրոսյանի եւ նրա որդու դեմ։ Սիլվա Համբարձումյանն ասաց՝ ոչ, իր տեղեկություններով՝ Պետրոսյանների դեմ հարուցված գործն իր 14 միլիոն դոլար կաշառքին չի առնչվում։

ՀՔԾ-ից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ՝ ո՛չ հերքում են, որ նման մեղադրանք է առաջադրվել այդ մարդուն, որին հետո դատարանը կալանավորել է իրենց միջնորդությամբ, ո՛չ էլ հաստատում են ու բացատրում, թե ինչ հոդվածով են մեղադրանք առաջադրել եւ այլն։
Մեզ ասացին՝ ՀՔԾ-ն այս պահին ցանկանում է փակ պահել ինֆորմացիան՝ բացառապես Ալեքսան Պետրոսյանի շահերից ելնելով, որպեսզի «չվնասեն նրա գործարար համբավին»։ Քանի որ նա խոշոր արտահանող է, չեն ուզում նրա հեղինակությունն ընկնի միջազգային գործընկերների մոտ։ Փաստորեն, կալանքը չի վնասում գործարար համբավին, իսկ որ ասեն, թե ինչ արարքի մեջ են մեղադրում, կվնասի։ Այս «տրամաբանությունը» մեր իրավապահ մարմիններից ամենաշատը հատուկ են հենց ՀՔԾ-ին ու դրա ղեկավար Սասուն Խաչատրյանին։ Այդուհանդերձ, երկար չեն կարող գաղտնի պահել մարդուն առաջադրված մեղադրանքը․ մեզ ասացին, որ մի քանի օր էլ կսպասեն, եւ կա՛մ ՀՔԾ-ն կխոսի ու պաշտոնապես կհայտարարի գործի մանրամասները, կա՛մ՝ ՄԱՊ-ի Ալիկի մերձավորներն ու պաշտպանը ու մանրամասն կներկայացնեն այն ապօրինությունները, որոնք, ըստ իրենց, կատարել է ՀՔԾ-ն՝ ձերբակալելով, ապա կալանավորելով Ալեքսան Պետրոսյանին։

hraparak.am