Ալրաղացի Լյովիկին չեն արտահանձնի․ նա ՌԴ քաղաքացի՞ է
Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում ձերբակալված Հանրապետական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին, «Ալրաղացի Լյովիկին» Հայաստան արտահանձնելու նպատակով Հայաստանի գլխավոր դատախազությունը պատրաստում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք հնարավոր է՝ մինչև օրվա վերջ ուղարկվեն Ռուսաստանի իրավապահներին: Երեկ այս մասին հայտնել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով հայ իրավապահներին ռուսական կողմը չի հանձնելու Լեւոն Սարգսյանին։ Կան տեղեկություններ, որ Սարգսյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, որը ձեռք է բերել դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։
Մենք փորձեցինք այս տեղեկությունների հիման վրա մեկնաբանություն ստանալ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր։
Նշենք, որ Հանրապետականի նախկին պատգամավորը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակություն կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան արդեն իսկ մերժել է Հայաստանին արտահանձնել հետախուզման մեջ գտնվող Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ պնդելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է: Մերժվել է նաև ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնումը, այս անգամ էլ Ռուսաստանը հղում է արել «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիային:
Չի արտահանձնվել նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, ով հայտնաբերվել էր Պրահայում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար