Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Արսեն Համբարյանը 50 տարվա բարձրությունից

Հեքիաթներին նոր շունչ, իսկ հերոսներին՝ նոր կյանք. ահա այն ամենի մի մասը, ինչ անում է գրող, երգահան, երգիչ ու նաև ճարտարագետ Արսեն Համբարյանը։

Հայ մտավորական, ով ասում է՝ գրել է այնպես, ինչպես սիրտն է ուզել, ուզել է պիես է գրել, ուզել է՝ բանաստեղծություն, կամ էլ թե՝ երգ, երբեմն էլ խառնել է իրար ու տարբեր ժանրային կոմպոզիցիաներ ստացել։

Արսեն Համբարյանն իրեն համարում է ՀԱՅ-ԱՐԻ, ով ասելիք ունի և փորձում է այդ ասելիքը արվեստի տարբեր միջոցներով հասցնել հայրենակիցներին։ Իսկ արի համարում է արարման խորհուրդն իրենց մեջ կրող մարդկանց։

Քանդող տեսակ չէ, այլ հակառակը՝ ազգային գաղափարախոսությունը որպես գլխավոր հենակետ ընդունող, որպես առաքելություն՝ արարումը ունենալու մարդու ուղղորդված տեսակն է։

Երբեմն՝ հայացք է նետում անցյալին, երբեմն՝ մնում ներկայում ու դրանց օրինակով փորձում ցույց տալ հնարավոր ճիշտ ճանապարհները առաջ գնալու համար։

Իր ստեղծագործություններում հենվելով նախնիների ստեղծած արժեքների վրա Արսեն Համբարյանը դրանց համար շարունակություն է ստեղծում և հասցնում է այն կետին, որտեղ ամեն ինչ ավարտվում է դրական։

«Վերևում կա այն, ինչը ներքևում է. մարդիկ են այդ ամենը հորինել։ Տիեզերքում չկա վերև ու ներքև։ Մեզ շրջապատում է միայն բնությունը, որտեղից ստանում ենք կենսահյութ, կենսանյութ, կենսահոգի։ Բությունը տալիս է և՛ նյութական, և՛ հոգևոր աշխարհում քայլելու, շարժվելու հնարավորություն»․ Արսեն Համբարյան

Հարցի պատասխանը, թե ինչու է մարդ արարվել՝ երկար է փնտրել, անդրադարձել է այս հարցին անգամ առակներում ու ինքն իր համար մի այսպիսի պատասխան է գտել․
«Մարդը իր մարմինը մաշելու հաշվին՝ հոգի արարող արարած է, ու այդ մարդու կյանքի ընթացքում իր մարմնականն օգտագործելով, այրելով, վառելով այդ ստեղծված հոգիներն են, որ գումարվելով գումարվում են արարչին, ու կարծես թե տեղի է ունենում սառույց-ջուր-օդ-գոլորշի փոխանակման նման մի երևույթ, որտեղ մարդ-արարիչ-մարդ փոխանակումն է տեղի ունենում, ինքը կարծես մեզ է արարում, մենք էլ իրեն ենք արարում անընդհատ»

Մարդն այն է, ինչ ստեղծում է, ու ժամանակն է որոշում՝ ստեղծածը կդառնա արժե՞ք թե՞ ոչ, և բոլորը չէ, որ ընկալում են արվեստը. ընկալում են նրանք, ովքեր արժևորում ու հասկանում են. իր ստեղծագործությունները փոխանցում է ընթերցողին, այլ բան է՝ ինչպես դրանք կնկալեն ու կարժևորեն։

50 տարվա բարձրությունից․

Համբարյանն 50 տարի առաջ և Համբարյանն այսօր՝ նույնն են մնացել։Նույն զգացմունքներն ու նույն սերերը՝ ուղղված ընտանիքին, հարազատներին, հայրենիքին։ Միայն թե այսօր արդեն հավատում է, որ ճիշտ ճանապարհով է գնում, քանի որ այդպես է զգում ու սիրում, այդպես է ուզում։

Անգամ անցյալի սխալները հնարավորության դեպքում, ասում է՝ չէի փոխի, որ հանկարծ այսօրվա կառուցվածը այլ կերպ չդասավորվեր։ Մի փոքր ճշտում, ուղղում ու կարող էր ամեն ինչ քանդվել։ Թող մնա ամեն ինչ այնպես, ինչպես կա։

Ինչ վերաբերում է կորուստեներին, Համբարյան տեսակը չի կարծում, որ պետք է մահ լինի, որ կորուստ գրանցեն․

«Մարդը կորում է այն ժամանակ, երբ որ կորցնում է իր ոգին, իր անելիքը, իր կերպարը, իր տեսակը։ Ու ափսոսում եմ , որովհետև այդ մարդը շատ ավելի լավը կարող էր լինել, պարզապես հանձնվեց։ Մարդիկ կան՝ չեն դիմանում։ Էնպես չի, որ մեր կյանքում ամեն ինչ շատ հարթ է դասավորվում. ես հենց հիմա տասնյակ գրքեր ունեմ տպելու՝ չեմ կարողանում, հարյուրավոր երգեր ունեմ ձայնագրելու՝ չեմ կարողանում։ Թե՛ ժամանակի, թե՛ նյութական առումով խանգարող բաներ կան, բայց դա չի նշանակում, որ պետք է մտածեմ հանձնվելու մասին։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե հանձնվեր Նժդեհը, եթե հանձնվեին մյուսները․․․»։

«Եթե խնդիրներ են առաջանում, պետք է լուծես ու վերջ, չկա այլ տարբերակ»,- ասում է գրողը և ավելացնում, որ ստեղծագործելիս էլ խնդիր ես դնում քո առաջ ու սկսում այն լուծել։ Միշտ ինքն իրեն ասում է՝ «մեծ- մեծ մտածում էիր , դե հիմա լուծի, տեսնեմ ո՞նց ես լուծելու» ու եթե տրամադրում է իրեն, որ կարող է լուծել, լուծում է։

Ստեղծագործական ուղին.

Արսեն Համբարյանի առաջին գիրքը տպագրվել է 2004 թվականին, այն կոչվել է «Հաղթականչ», որը նշանակում է՝ կանչ և՛ եղած հաղթանակների, և՛ նաև կոչ հաջորդ հաղթանակների։

Գրքում հեղինակը Հայկի ու բելի ճակատամարտն է ներկայացրել չափածո պիեսի ձևով, որտեղ, որպես Հայկ Նահապետի եղբայր, ընկեր, զավակ ու հայր, ներկայացրել է նաև հայ մյուս աստվածներին։

Պիեսի խորհուրդը կայանում է նրանում, որ առյուծներին էլ կարելի է հավաքել մի տեղում, և այդպիսով ավելի հզորանալ։ Այսօր էլ սա մնում է արդիական։

Երկրորդ գիրքը «Մարդանոց» թատերական պատմվածքների հավաքածուն է: Այնուհետև «Բա հետո՞…» հեքիաթաշարը, որում էլ հայկական հեքիաթների հերոսներին սկսել է ապրեցնել։

Արսեն համբարյանը հեքիաթների համար գրել է շարունակություն՝ նախնական տարբերակում ոչինչ չփոխելով։ Այդպես օրինակ գրել է «Կիկոսը 2», «Խելոքն ու հիմարը 2», «Ձախորդ Փանոսը 2» և այլն, որոնցում հերոսների ավարտը բարի է լինում։ Ի սկզբանե Համբարյանը համարում է, որ այս հեքիաթները գրված են մեծերի համար և դրանք ամբողջ ազգի հիվանդությունների ախտորոշումն են, իսկ փոքրերի համար դժվար է դրանցից հետևություններ անելը, և ինքը փորձել է այդ գործառույթը իր վրա վերցնել «Բա հետո՞...» հեքիաթաշարով։

Անդրադառնալով առակի ժանրին էլ, Համբարյանը մեռած համարվող ժանրին կյանք է տվել, միայն թե իր գրած առակներում պակասում է «առակը կցուցանե» հատվածը՝ թողնելով ընթերցողն ինքը հասկանա, սա էլ իր կատարած փոփոխությունն է համարում այս ժանրում։

Գրողը մարդուն ու իր կյանքը համարում է մի խոսք, ինքն էլ պետք է իր խոսքը թողնի։ Իր առաջ նպատակ է դրել առաջիկայում տպագրել իր ստեղծագործությունները և ստեղծել նորը։ Իսկ քանի որ երաժշտության ասպարեզում ևս իր հետքը ունի( 300-ից ավել երգեր ունի գրած), որոնցից քչերն են ձայնագրվել ու հնչեցվել, ցանկանում է դրանց ևս կյանք տալ ու ապրեցնել։

Այս տարի գրող, եգահան, երգիչ Արսեն Համբարյանի 50-ամյակն է նշվելու։ Գրողների միությունը՝ որի անդամ է Համբարյանը, Ավետիք Իսահակյանի գրադարանը և «Մշակույթի հայկական ֆոնդ»-ը, համատեղ նախաձեռնել են միջոցառում , որի ժամանակ կհնչեն Արսեն Համբարյանի ստեղծած «Արրատա» խմբի երգերը, որի մեներգիչը հենց Արսեն Համբարյանն է։

Ելույթ են ունենալու նաև հայ արվեստի ներկայացուցիչներ, բանաստեղծներ։ Նոյեմբերի 26-ին Գրողների միության մեծ դահլիճում կնշեն իրենց միության անդամի 50 ամյակը։

«Երևակ» լրատվական վերլուծական խումբ