Ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը մեկ տարի հետո
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասի հետ հարցազրույցում, որից մի հատված ներկայացնում ենք ստորև:
- Դուք պատրաստ ե՞ք վարչապետ մնալ 2018 թվականին եւ դառնալ հանրապետության ղեկավար։
- Պատրաստ եմ։
- Դուք ցանկանում ե՞ք դա։
- Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն։
- Ինչպիսին եք տեսնում Հայաստանը 5 տարի անց, ի՞նչը պետք է փոխվի։
- Հինգ տարի հետո Հայաստանում շատ բան պետք է փոխվի` որոշումներ կայացնելու ընթացակարգը, հասարակության եւ էլիտայի հարաբերությունները, հասարակական կյանքում էլիտայի տեղի ընկալումը, մեր քաղաքացիների կրթության մակարդակը, բիզնեսի վարման պայմանները։
- Իմ առաջին տպավորությունը Հայաստանից այնպիսին է, որ հայերն այնքան էլ լավատես չեն։ Ինչպե՞ս կարող եք փոխել տրամադրությունները երկրում։
- Ցավոք, մեզ մոտ իսկապես առկա են այն տրամադրությունները, որոնց մասին դուք ասացիք։ Դրա մեջ որոշակի պատմական ասպեկտ կա, քանի որ մեր պատմության ընթացքում մենք հաճախ հայտնվել ենք ծանր իրադրություններում եւ ստիպված ենք եղել գոյատեւել եւ պայքարել մեր ազգային ինքնության համար։ Մեր քաղաքացիների կյանքի այսօրվա սոցիալ-տնտեսական պայմանները, տարածաշրջանային իրավիճակը նույնպես մարդկանց տրամադրությունների վրա ազդող գործոններ են։ Բայց մենք պատրաստ ենք դա փոխել մեր քրտնաջան աշխատանքով։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողների մեկի այն հարցին, թե 2018 թվականին ինչպիսին կլինի վարչապետի քաղաքական ճակատագիրը, ասաց, որ իր ճակատագիրը հայտնի է. «2018 թվականի իմ ճակատագիրը հայտնի է»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե քաղաքագետները պնդում են, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելու համար քայլեր է ձեռնարկում, վարչապետ Կարապետյանը նշեց, որ ինքը նման քայլեր չի նկատում.
«Ոչ», - կարճ պատասխանեց վարչապետը:
Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանի ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի հնարավոր ստանձնումը, վարչապետն ասաց. «Ինչո՞ւ ոչ, կքննարկենք»:


















































Վիճակագրությունները չեն համընկնում. վարչապետը հստակեցում է պահանջում
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար