Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Կարծիք

«Այդպիսի հահոյանքների համար նախկինում պատժում էին»․ Նազենի Հովհաննիսյանը՝ միջադեպի մասնակից

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը միջադեպի մասնակից է դարձել, ինչի մասին գրառում է կատարել Facebook-յան իր էջում։ Նա նկարագրել է տեղի ունեցածն ու հայտնել իր մտահոգությունների մասին։

«Օրերս երկար են ու ծանր, ինչպես երևի յուրաքանչյուր միջին վիճակագրական քաղաքացունը, ծանր ու միայն աշխատանքային...օրական շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում` գործի ու կյանքի բերումով, շատ եմ լինում թե՛ ղեկին, թե որպես հետիոտն, վերջերս քիչ գրում, քիչ խոսում, ու շատ լսում եմ... ու սարսափում եմ... չարությունից:

Էս համատարած ատելությունը` տարիներով հասունացած, պայթում է անընդհատ մեկ էստեղ, մեկ էնտեղ, ու կյանքեր է տանում, իսկական, մարդկային կյանքեր:

Այսօր փորձից հետո 21.00- ի կողմերը տուն եմ գնում, ղեկին եմ, Կոմիտասի փողոցում մի մեծ մեքենա շատ քիփ վարում է, գրեթե մտնում է մեքենայիս մեջ, մի երկու անգամ զգուշորեն փախցրեցի, բայց դե ինձ պետքական գծից ո՞նց դուրս գամ` հանդիպակաց, չի լինի, ստիպված ազդանշան տվեցի, երևի չասեմ շարունակությունը, այդ վարորդը երկաաաար ազդանշանից հետո էլ պատուհանից կախված երկար ինչ-որ բաներ էր գոռում( պարզ է չէ, ինչ)մոտավոր էն տիպի հայհոյանքներ, ինչպիսին լսում ենք այսօր ամեն քայլափոխին, ինչպիսին կարդում ենք շատերի ստատուսներում, ինչպիսի մեկնաբանություններ, որ «շռայլում են» նաև կանայք ` պաշտպանելով իրենց սիրած որևէ գործչի կամ թաղելով չսիրածին: Այդպիսի հահոյանքների համար նախկինում պատժում էին: Իսկ հիմա դա ամենուր է: Նախկինում Իսկական տղամարդն էլ տմարդը չէր, այլ` Մարդը, հոգատար ու հանգստացնող, ոչ թե գոռացող ու բորբոքող: Մեր քաղաքը ԳՈՌՈՒՄ Է արդեն, ու էլ լսելու ունակությունն էլ ասես չկա:

Տաղանդավոր ու հետաքրքիր իմ կոլլեգաների հետ էլ շատ դեպքում չի լինում էլ ԵՐԿխոսել, միանգամից թույն են փնտրում ասածիդ մեջ, կամ իրենք փորձում քեզ սխալ հանել` դեռ ՉԼՍԵԼՈՎ, թե ինչ ես ասում:

Մտորումներով հասա իմ բակ տանող նրբանցքին` տեսա երկու մեքենա, իրար չզիջած` կանգնած հարաբերություններ էին ճշտում. բարձր, գոռալով, թշնաբար: Երեքական մեքենա էլ սպասում էր, որ ազատվի` կարողանան դուրս գալ բակից, կամ մտնել.... Ընդհանուր` 8-9 մեքենա, հասուն մարդիկ, հայրենակիցներ, նույն քաղաքի բնակիչներ..., բայց «թշնամի»:

Օդի մեջ էնքան լարվածություն, որ ուզում էի իջնել ու խնդրել, որ անցնեն, մոռանան, չվնասեն իրար...(

Գոռում է քաղաքը, իրար չեն լսում, ոչ էլ ունակ են լսելուց հետո բան հասկանալու` մի մասն ատելությունից, մի մասն անզորությունից, մյուսը` անգործությունից.... արդյունքում դառնանում ես: Դառնանում եա այնքան, որ ոչ ուզում ես էլ խոսել, ոչ էլ լսել, ոչ տեսնել: Ու հարցը ֆեյսբուքը չի էլ վաղուց: Դրսում էլ նույն կիսաժպիտներն ու տակից հայացքներն են միմյանց, նույն չարությունն ու իրար տանել չկարողանակը, նույն «դեմերն» ու «ավելի դեմերը».... նույն աջուձախ կարծիք գրողները, որոնք օրական իրենց ամենամտերիմ մարդկանց կարող են հասցնել ինքնասպանության, իսկ լրիվ օտար մեկի համար, ում չեն էլ ճանաչում, կոկորդ կպատռեն, որովհետև ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆ, ու դա տրենդ է, մոդա, կարևորություն, բա չասի՞ իր ԿԱՐԾԻՔԸ, որովհետև վստահ են, որ ԱՐԴԱՐ ԵՆ, ու հաստատ գիտեն, որ դու` մեղավոր ես... ԳԻՏԵՆ:

Գործը խոսքից դարերով է հեռացել, երբ խոսքը ԱՆՄԻՋԱՊԵՍ պիտի գործ դառնար. գործ, բան, ԱՐԺԵՔ:

Երկխոսություն չկա... ու մարդ սարսափում է:

Կարծիքների «հրավառություն է», որը աղմուկ է ստեղծում լոկ, որովհետև երկխոսություն չկա, ու ինչի՞ մասին է մեր բոլորի կյանքը, եթե մենք միայն գոռում ենք կամ գոռոցի մեջ ենք... Քաղաքը գոռում է, գուցե, որ վերջապես լսենք, մի պահ կանգ առնենք ու իրար լսենք.... վերջապես ԼՍԵՆՔ:

Բայց ոչ... Սխալված վարորդը ավելի բարձր է գոռում` իր սխալը կոծկելու, քեզ մեղադրելու և դրանով իրեն արադարացնելու: Ես ասեմ «վարորդ», դուք հասկացեք տնօրեն, նախարար, բաժնի պետ կամ մուրացկան: Էականը, որ գտնես մեղավորի` քեզնից դուրս: Այդպես եղել է միշտ , այդպես էլ ոնց նայում եմ կմնա:

Գոռացող քաղաքում լավ բաներ դժվար կծնվեն, դժվար կիսապիտը դառնա լիարժեք ու մարդկանց համակած դառնությունն էլ դժվար մեղրահամ լինի(

Լսել է պետք իրար, առանց գոռալու, հոխորտալու և վերջնական մեղադրյալ կարգելու: Մարդկայնորեն լսել:

Հ.Գ. Մարդ պիտի սկսի նախ իրենից, իր հետ խոսելուց... ու իրեն գտնելուց:

Էս աղմուկի քաոսից միայն աղոթքը կփրկի...», - գրել է հեռուստահաղորդավարուհին։