Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Արտահերթ ընտրությունների անցկացումը նաև գործող իշխանության համար կլինի միակ ձեռնտու տարբերակը. Գեղամ Նազարյան

Irakanum.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գեղամ Նազարյանը

- Պարոն Նազարյան, Հայաստանյան քաղաքական դաշտում արդյո՞ք վերադասավորումներ են տեղի ունենում և արդյո՞ք թեժ աշնան մասին ենթադրություններն իրականություն են դառնում:

– 2018թ. ապրիլ-մայիսյան շոկային իրադարձություններից հետո, բնականաբար, քաղաքական ուժերին որոշ ժամանակ էր պետք ցնցակաթվածային վիճակից դուրս գալու համար, մի որոշ ժամանակ էլ պահանջվեց կատարվածը հասկանալու, մարսելու համար, եւ բնականաբար, ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո քաղաքական վերադասավորումներն անխուսափելի են:

Մյուս կողմից, չմոռանանք, որ մինչ ապրիլ-մայիսյան իրադարձություններն էլ մեզ մոտ քաղաքական դաշտը կայացած չէր, ձեւավորված չէր իր ամբողջ դասական իմաստով: Ակնհայտ է, որ եթե քաղաքական դաշտը լիներ ձեւավորված, լիներ առողջ, ապա ապրիլ-մայիսյան իրադարձություններին գործը չէր հասնի: Այնպես որ, վերադասավորումները, որ ընթանում են այսօր, որ ընթանում են թեեւ դանդաղ, անպայման պետք է հանգեցնի նոր եւ անհամեմատ ավելի առողջ քաղաքական դաշտի կայացմանը, որտեղ այլեւս չեն լինելու փսեվդոփրկիչներ, որտեղ այլեւս տեղ չեն ունենա ժողովրդին դատարկ խոստումներ տվողներն ու էժան հեղինակության ձգտողները:

Ինչ վերաբերում է թեժ աշնանը, ապա ցավոք, մեզ մոտ այնպիսի մթնոլորտ է, որ թեժ է եւ աշունը, եւ ձմեռը, եւ գարունը, եւ ամառը: Այն որ իրավիճակն արմատապես փոխվելու է, այն որ այսպես չի կարող երկար մնալ՝ փաստ է, անկախ նրանից, թե այդ մասին ինչ են մտածում գործող իշխանությունները:

- Ինչո՞վ կարելի է բացատրել ՀՅԴ-֊ի և ԲՀԿ֊ի ակտիվացումը։ Մեկը փողոցում է ակտիվ, մյուսը՝ խորհրդարանում։ Արդյո՞ք նոր զարգացումներ են սպասվում։

– Զարմանալի կլիներ, եթե նրանք ակտիվ չլինեին: Իրավիճակն այնպիսին է, զարգացումներն այնպիսին են, որ նրանք ավելի ակտիվ, շատ ավելի ակտիվ պետք է լինեն, քան հիմա է: Եւ կա մի հետաքրքիր հոգեբանություն կառավարող ուժի եւ աջակիցների մոտ. Նրանք շատ ցավոտ են տանում ոչ միայն ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի, այլ ցանկացած ուժի փոքր ինչ ակտիվ եւ հրապարակային գործողությունները: Փառքը նրանց մտածողությունը մթագնել է եւ մի պահ նրանք հավատացին, որ մինչեւ 2050 թվականն իրենք են կառավարելու եւ փոքր ինչ վտանգ զգալով արդեն նյարդայնանում են, խուճապի մատնվում եւ բավական տարօրինակ ձեւով արձագանքում քաղաքական ուժերի գործողություններին:

- Փողոցի պայքարը հնարավո՞ր է վերաճի և հասարակական լայն ընդվզման վերածվի, եթե հաշվի առնենք, որ նոր իշխանությունների խոստացած համակարգային փոփոխությունները տեղի չեն ունենում։

– Մեր երկիրն այնքան ներուժ չունի, որ մի հերթական ցնցում էլ վերապրի: Քաղաքական ուժերը գերջանքեր պետք է գործադրեն, որ փոփոխությունը, իշխանափոխությունը լինի առանց ցնցումների, առանց համաժողովրդական ընդվզման ծայրահեղ դրսեւորումների: Կարծում եմ, որ ամենանորմալ եւ ընդունելի տարբերակը պետք է լինի արտահերթ ընտրությունների անցկացումը, որը, որքան էլ տարօրինակ հնչի՝ ձեռնտու կլինի նաեւ գործող իշխանություններին: Որքան ուշ նրանք հեռանան իշխանական աթոռներից, այնքան վատ իրենց համար:

Իսկ նորմալ, քաղաքակիրթ իշխանափոխության համար անհրաժեշտ է քիչ թե շատ կայացած եւ առողջ քաղաքական ուժեր, նորմալ ընտրական օրենսգիրք՝ առանց ռեյտինգային համակարգի եւ ընտրացուցակների արմատական եւ իրական թարմացում: Հիշեցնեմ, որ իշխանությունները, նոր իշխանությունները խոստանում էին լուծել այս հարցը, բայց մատը մատին չեն խփել, ինչը կրկին բազմաթիվ հարցեր են առաջացնում: Վստահ եմ, որ հիմա քաղաքական բոլոր ուժերը, որոնք շահագրգռված են երկրի զարգացումով, քաղհասարակության ներկայացուցիչները իշխանություններից պետք է պահանջեն անհապաղ վերացնել ռեյտինգային ընտրակարգը եւ թարմացնեն ընտրացուցակները, այնտեղից հանելով տասնամյակներով Հայաստանից բացակայողներից եւ գոյություն չունեցող մյուս ընտրողներին:

- Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած վերջին հայտարարություններին։ Փաստորեն նա ասաց, որ Մելինե Դալուզյանն իր անմիջական պաշտպանության ներքո է գտնվում և հետո կրկին անգամ շեշտեց, որ ասֆալտին կպառկեցնեն նրանց, ովքեր փաստորեն հակառակ կարծիքով են հանդես գալիս։

– Կառավարության ղեկավարը փորձեց հանրությանը հասկացնել, որ սեռական փոքրամասնություններն իր պաշտպանության տակ են, բայց տվեց մի մարդու անուն, որը այդ պաշտպանության կարիքը չունի: Հայաստանից հեռացած, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված մարդուն ՀՀ վարչապետը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող իր պաշտպանության տակ վերցնել: Նա հոլանդական իշխանությունների պաշտպանության ներքո է: Նույն հաջողությամբ Փաշինյանը կարող է հայտարարել, որ իր պաշտպանության տակ է նաեւ ֆուտբոլիստ վան Բոմելը:

Իսկ ընդհանրապես, Փաշինյանի սպառնալիքներով, ատելությամբ լի հայտարարությունները պետք է առաջին հերթին մտահոգեն ՔՊ-ականներին, իմքայլականներին, որոնք պետք է հասկանան, որոնք պետք է իրենց առաջնորդին հուշեն, որ վարչապետին հարիր չէ խորհրդարան, կառավարություն ներմուծել քրեական ենթամշակույթը: Այս ամենը պղտորում է երկրի մթնոլորտը, այս ամենը ավելացնում է ատելության մթնոլորտը եւ նպաստում երկրի հետընթացին: Այս մասին պետք է մտածենք բոլորս, իսկ առաջին հերթին իմքայլականներն ու ՔՊ-ականները:

irakanum.am