Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Մոնրեալի համալսարանի հայ ուսանողական միությունը միացել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին

Մոնրեալի համալսարանի հայ ուսանողական միությունը միացել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:

Նրանց տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«Մոնրեալի Համալսարանի Հայ ուսանողական միությունը զորակցում է շարժմանը

Արդեն մի քանի օր է ՝ հայ ուսանողական երիտասարդությունը մտահոգություն է հայտնում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նոր քաղաքականության եւ նոր վարդապետության հետեւանքների վերաբերյալ:

Նախարարությունը որոշել է , որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը այլեւս պարտադիր չեն լինելու։ Հայ գրականությունն ու հայոց պատմությունը երկրորդական առարկա դարձնելով մենք կարծում ենք, որ դա ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ սերունդներին զրկել ազգային, պետական, հայրենասիրական գիտակցությունից ու մտածողությունից, հետեւաբար եւ պրոֆեսիոնալ քաղաքական, պետական, ազգային գործիչներ, դիվանագետներ ունենալու իրավունքից:

Որն է այս որոշման նպատակն ու իմաստը: Գուցե այն, որ չեն ուզում մեր սերունդները ունենան ազգային գիտակցություն, չճանաչեն մեր ազգի մեծերին, չանիծեն մեր ազգի անխոհեմ ու տհաս առաջնորդներին եւ մեր սերնդի հիշողությունից ջնջեն հզոր ու հսկա հայկական պետականության գոյությունն ու պատմությունը:

Այս փոփոխությունները անհանգստացնում են ոչ միայն հայաստանյան համալսարանական դասի եւ ոլորտի մասնագետներին, այլեւ հայ սփյուռքի հայ ուսանողներին.

Université de Montréal- ի հայ ուսանողների ասոցիացիան (AÉAUM) անհանգստացած է պարոն Արայիկ Հարությունյանի գործադրած այս նոր վարդապետությամբ։

Ուստի, պահանջում ենք՝

- Հաշվի առնելով հայապահպանության գործում հայոց պատմության, լեզվի, գրականության, մշակույթի եւ հայ առաքելական կրոնի պաշտպանելու կարեւորությունը,

- Հավատալով, որ հայ ուսանողների հայոց պատմության եւ լեզվի ընդհանուր կրթությունը հիմնարար եւ անվերապահ հիմք է համալսարանական բնակչության բարձրագույն կրթության համար,

- Ակնկալելով, որ նախարարությունը կհամագործակցի բոլոր ներգրավված կողմերի հետ, ներառյալ ասոցատիվ եւ քաղաքական շրջանակները։

Université de Montréal- ի հայ ուսանողների ասոցիացիան՝

- Կոչ է անում նախարար Հարությունյանին չքաղաքականացնել հայ ուսանողների պահանջները եւ չբաժանել Հայրենիքն ու Սփյուռքը,

- Կոչ է անում նախարարին պահպանել հայոց պատմության եւ հայ գրականության պարտադիր հանրակրթությունը ուսումնական հաստատություններում, նամանավանդ , այս ավելի ու ավելի համասեռված աշխարհում,

- Շեշտում է սփյուռքի դպրոցների եւ հայկական համայնքների վերաբերյալ այս նոր վարդապետության հնարավոր սոցիալ-քաղաքական հետեւանքները,

- Առաջարկում է նախարարին վերանայել աշխարհում հաստատված բարձրագույն կրթության տարբեր մոդելները, ներառյալ Կանադա-Քվեբեկի համակարգը,

- Նշում է, որ անհանգստացնող է նախարարի քաղաքական անկայունությունը մշակութային բնագավառում նախագծերի ֆինանսավորման առումով, որը սպառնում է հայկական ինքնությանը եւ մշակույթին։

Փոքր ժողովուրրդների լեզուների պահպանությունը մեր ժամանակների դժվարին պրոբլեմներից է եւ այն նրա զավակների ձեռքում է։

Պահպանենք մեր միամորիկ, միածին մայրենի լեզուն, մեր ինքնությունն ու կրոնը։

Մենք, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանող եղբայրների եւ քոյրերի շարժման։ Մենք ձեր կողքին ենք։

AÉAUM- ի Գործադիր Մարմին

2019 թ. Նոյեմբերի 8»:

Նշենք նաեւ, որ ՀՅԴ Լոնդոնի երիտասարդական միությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ «Պատվով հեռացիր» մակագրությամբ, ինչպես նաեւ ՀՅԴ աշխարհի մի քանի տասնյակ երկրների ուսանողական-երիտասարդական միությունների տարբերանշաններով լուսանկարը՝ «Չկայ ներսի եւ դուրսի Դաշնակցութիւն, կայ մէկ ԴԱՇՆԱԿՑՈւԹԻՒՆ» գրությամբ: