Մի լուսանկարի պատմություն
ԿԳՍՄ սուպեր նախարար Արայիկ Հարությունյանը, որը համառորեն հրաժարական չի տալիս, Փաշինյանի հետ մեկնել էր Փարիզ եւ հաջողացրել լուսանկարվել հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ:
Սելֆիին ինչ-որ իմաստ տալու համար լուսանկարի տակ Հարությունյանը գրել է, թե աշխարհահռչակ ֆուտբոլիստը խոստացել է աջակցել դպրոցներում սպորտի զարգացման հարցում:
Դժվար է ասել, թե ինչպես է Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցը աջակցելու դպրոցներում սպորտի զարգացմանը, բայց ակնհայտն այն է, որ Արայիկ Հարությունյանն ամեն կերպ փորձում է հանրությանը հասկացնել, որ կառչելու է իր պաշտոնից եւ հրաժարական չի տալու:
Իսկ հետաքրքիր է, Յուրի Ջորկաեֆը կհամաձայնե՞ր լուսանկարվել մեկի հետ, որը դպրոցից հանում է Հայ եկեղեցու պատմություն առարկան, բուհերից հայերենն ու հայոց պատմությունը: Թող հայաստանյան լրագրողները հարցնեն նույն Ջորկաեֆին, թե ի՞նչ եք մտածում այն մարդու մասին, որը նման ծրագրեր է իրականացնում:
Ինչ մնում է դպրոցներում սպորտի զարգացմանը, ապա ցավող ԿԳՍՄ նախարարը չի էլ հասկանում, թե որն է սպորտը եւ որը մարմնակրթությունը: Եւ որտեղի՞ց կամ ինչպե՞ս հասկանար: Դպրոցներում սպորտ որեւէ երկրում չեն զարգացնում, դպրոցներում մարմնակրթությունն են զարգացնում, իսկ սպորտը՝ արտադասարանային խմբակներում եւ հատուկ սպորտ դպրոցներում:
Իսկ լուսանկարը Արայիկ Հարությունյանի վարկանիշը չի կարող բարձրացնել: Չի կարող որեւէ ձեւով բարձրանալ մի մարդու վարկանիշը, որը հայտարարում է, թե սատանիզմի հիմքով Հայաստանում ներկայացումներ չեն արգելվի:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար