Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ռոբերտ Քոչարյանը կրկին սթափության կոչ է անում

Կասկածից վեր է, որ եթե ազատությունից ապօրինաբար զրկված մարդը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվելով կալանավայրում կրկին ու կրկին հանրությանը, իշխանություններին սթափության կոչ է անում, հորդորում չանել անուղղելի սխալներ, ապա իրոք մտահոգվելու եւ իրավիճակն առավել սթափ գնահատելու խնդիր ունենք:

Անշուշտ, կարող ենք ոմանց նման, Փաշինյանի մոտ միավորներ հավաքելու համար ասել, թե ով կասկածի տակ է դնում կառավարության քաղաքականությունը դավադիր ուժի ներկայացուցիչ է, բայց այդկերպ մենք միայն կվնասենք եւ երկրին եւ ժողովրդին եւ անգտամ կառավարությանը:

Եւ այսպես, Ռոբերտ Քոչարյանը շեշտում է, որ կործանարար է թույլ տալ, որ արտաքին ուժերը Հայաստանում, մեր ժողովրդի, մեր երկրի հաշվին պարզեն իրենց ուժերի հարաբերակցությունը: Սա այնքան պարզ ճշմարտություն է, որը ներկա իշխանությունները, ցավոք, չեն գիտակցում: 

Ստացվում է, որ մենք անգամ մեր սխալներից չենք կարողանում դասեր քաղել, առավել եւս այլոց սխալներից: Վերցնել ու հենց այնպես բարդացնել, վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի երազանքի իրականացումն է: Ռոբերտ Քոչարյանը ստիպված է մեկ անգամ եւս այս մասին բարձրաձայնել:

Այսօր մեր երկրի, մեր ժողովրդի համար խնդիր է, որ իշխանության ղեկին են հասել մարդիկ, որոնց մեծ մասը որոշ ժամանակով դասընթացներ են անցել Ֆլեթչերի համալսարանում, ներծծվել հակառուսական գաղափարներով, կեղծ արեւմտյան արժեքներով, որոշակի վերաբերմունք ձեւավորել Ռուսաստանի նկատմամբ եւ այսօր հասկանալով, որ իրենց իսկ շահերից ելնելով չպետք է կտրուկ փչացնեն հարաբերությունները Մոսկվայի հետ, ընկել են բավական անհեթեթ վիճակի մեջ:

Ռոբերտ Քոչարյանը շատ դիպուկ նկատում է, որ այս ամենը, այս իրավիճակը երկար չի կարող տեւել: Իրոք, Ռուսաստանի անվստահությունը ժամանակին Պուտինի դեմ ցույցերի մասնակցածներից բաղկացած կառավարության նկատմամբ խորանալու է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:  

Եւ ունենալ Արցախի խնդիր ու այսպես վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարծում ենք, առնվազն կոպի սխալ է: Պատահական չէ Ռոբերտ Քոչարյանի մտահոգությունը Արցախի խնդրի կարգավորման հարցում: Բաքուն օգտվում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններից, քայլերից եւ արդեն հայկական կողմին մեղադրում ապակառուցողական գործունեության մեջ, ինչը տարիներ շարունակ հայկական կողմն էր հաջողությամբ անում:

Ռոբերտ Քոչարյանը հանրությանը սթափության կոչ է անում, բայց առաջին հերթին քաղաքական էլիտային, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, քանի որ այսպես շարունակվելու դեպքում, ցավոք, կորուստներն անխուսափելի են լինելու: Ի վերջո, շասրունակական գիտակցված կամ անգիտակից սխալները հանգեցնում են մի մեծ եւ կոպիտ սխալի: Այս մասին է, որ պետք է մտածենք, եւ ոչ թե կրավորական դիրք ընդունելով նպաստենք պետության թուլացմանը:

Հակոբ Ասատրյան

Top-News.am