«Եթե Պողոսն իր տնից դուրս չի գալիս, ի՞նչ ժամկետ». Հին Երևան» նախագծի հեղինակը բողոքում է
Հույս ունենք, որ գարնանը «Հին Երևան» նախագծի շինարարական աշխատանքները կշարունակվեն: Այս մասին այսօր` նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը:
«Հույս ունեմ, որ գոնե էն ինչ-որ Բյուզանդի վրա կառուցել ենք, էդտեղից մինչեւ Քոչինյանի փողոցի հատվածը կիրացնենք, որովհետեւ այնտեղ ընդամենը մեկ գույք է մնացել, 30-35 տոկոս գույքն է իրացված, մնացածը ցաքուցրիվ է»,- ասաց նա` նշելով, որ նախագծի իրականացումը ձգձգվում է տարածքի գույքի իրացման պատճառով:
Հարցին, թե երբ է նախասահմանված ծրագրի վերջնաժամկետը՝ Վարդանյանն ասաց, որ նախնական 5 տարի էր տրված, բայց 2005 թվականից մինչեւ հիմա 3 շենք է ընդամենը կառուցվել. «Վերջնաժամկետ լինել չի կարող. այն, ինչ կապված է իրացման աշխատանքների հետ, հնարավոր չէ ասել վերջնաժամկետ: Եթե Պողոսն իր տնից դուրս չի գալիս, ի՞նչ ժամկետ: Նախնականով տրվել էր հինգ տարի ժամանակ»:
Հարցին, թե Մետաքսի գործարանի հատվածի հետ կապված ինչ վիճակ է, ճարտարապետն ասաց, որ բոլորն ապամոնտաժված շենքեր են, դրանց տերն ու հսկողը մշակույթի նախարարությունն է. «Այն բոլոր արհեստական աղմուկները, խոսակցությունները, որ լինում են, բողոքում են և հարցերը բարձրացնում այն մարդիկ, որոնք իրենք պիտի հսկեն այդ հարցերը: Պատասխանատու չենք և կապված էլ չենք եղել: Երբ ես նախագիծ եմ ներկայացրել, այդ շենքերն արդեն ապամոնտաժված են եղել, քարերն ինչ-որ տեղեր լցված»,- ասաց նա:
Նշենք, որ «Հին Երեւան» նախագծի տարածքն ընդգրկում է Աբովյան փողոցի մի հատվածը, Արամի, Կողբացի փողոցները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով