Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ինչպես կարող եմ փաստաթղթեր ստորագրել, եթե չգիտեմ`աշխատո՞ւմ եմ, թե՞ ոչ

Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 8-ին, դատարանը բավարարեց Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը։ Այն է՝ անվավեր ճանաչել մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 28-ի ազատման հրամանը, վերականգնել Կ․ Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնում եւ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց, գրում է hraparak.am-ը։

Կոնստանտին Օրբելյանն ընդգծում է՝ որոշումը հրապարակելուց ուղիղ մեկ ամիս է անցել, բայց դեռ հստակություն չկա եւ չգիտի, երբ կվերականգնվի տնօրենի պաշտոնում։ Ըստ այդմ, թատրոնի հաջորդ տարվա ծրագրերն էլ կախված են նրանից, թե դատարանի որոշումը երբ ուժի մեջ կմտնի․ «Ես ինչպես կարող եմ փաստաթղթեր, պայմանագրեր ստորագրել, եթե չգիտեմ` ես այստեղ աշխատո՞ւմ եմ, թե՞ ոչ եւ ի՞նչ պաշտոնում»։

Սպասո՞ւմ էր նման որոշման․ «Անկեղծ ասած, ես չգիտեի ինչ սպասել, որովհետեւ Նազենի Ղարիբյանն ինձ ազատեց պաշտոնից սխալ հիմքով, եւ հետո ո՞ւմ էր ձեռնտու ինձ նշանակել այդ պաշտոնին անարդար ձեւով, հատկապես, որ նշանակողը կառավարությունն էր եւ ես ի՞նչ կապ ունեի, ես ինքս ինձ չէի նշանակել այդ պաշտոնին։ Իհարկե, խնդիրն իմ անձի հետ կապված չէր, այլ, որ ինձ անօրինական են նշանակել, բայց ինչպես վերջում պարզ դարձավ, լավ էլ օրինական էին նշանակել»,-ասում է Օրբելյանն ու հավելում, որ թատրոնում սպասողական վիճակ է, թե երբ նորից կսկսեն նախկին հունով աշխատել։

Հնարավո՞ր է նախարարությունը դատարանի որոշումը բողոքարկի, Օրբելյանն ասում է, որ մինչ այս պահը չի բողոքարկել։ Իսկ ԿԳՄՍՆ իրեն պետք է վերականգնի տնօրենի պաշտոնում 2019-ի ապրիլի 1-ից․ «Ես միշտ ասում էի, որ դա նման է ապրիլմեկյան կատակի»։ Օրբելյանը հիշում է՝ պատրաստվում էին մեկնել Դուբայ հյուրախաղերի, բայց հենց այդ ժամանակ, Նազենի Ղարիբյանն իրեն ազատեց պաշտոնից, արդյունքում թեպետ խնդիրներ առաջացան, բայց ինքը իր հաշվին կարգավորեց բոլոր հարցերը․ «Ես այդ ժամանակ Նազենի Ղարիբյանին ասեցի, որ հեշտ է կին լինել, որովհետեւ կարող եք ձեր ազգանունը փոխել, բայց ես չեմ կարող փոխել, որովհետեւ իմ ազգանունը Օրբելյան է»,-ասում է նա ու նկատում, որ երբ իրեն ազատեցին տնօրենի պաշտոնից, թատրոնի հովանավորների մի մասը հեռացավ, քանի որ հենց իր անվան համար էին գումար հատկացնում․ «Ապրիլի 1-ից նրանք հեռացան, ու որքան դժվար էր նրանց բերել թատրոն, հիմա կրկնակի դժվար է լինելու հետ վերադարձնել»։

Անկախ ամեն ինչից, Օրբելյանն այսօր լավ հարաբերություններ ունի մշակույթի նախարարության եւ ներկայիս փոխնախարար Արա Խզմալյանի հետ․ «Վերջերս թատրոնում էր նաեւ նախարար Արայիկ Հարությունյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մենք նորմալ շփվեցինք, չնայած ստեղծագործական հարցեր չքննարկեցինք»։

Այն, որ Փաշինյանն ասել էր կպատժի այն մարդուն, ով իրեն փորձի խաբել, Օրբելյանն ասում է․ «Այն փաստը որ հիմա Նազենի Ղարիբյանը ոչ մի ղեկավար պաշտոնում չի աշխատում, գուցե հենց դա է նշանակում եւ այդպես է Փաշինյանը նրան պատժում»,-ասում է Օրբելյանը, ում համար կարեւոր է, որ օպերային թատրոնը եւ մնացած մշակութային օջախները, ի դեմս պետության, ունենան թիկունք, որի վրա կհենվեն․ «Այս մեծ հաստատությունները, շենքերը պահանջում են մեծ ռեսուրսներ, բազմիցս ասել եմ, որ թատրոնի տանիքը կաթում է, մեզ պետք է նորմալ օդափոխություն, որ տուրիստներն իրենց հարմարավետ զգան եւ մենք էլ հարմարավետ աշխատենք, որպեսզի բալետի արտիստներն ամռանը կարողանան աշխատել եւ չուշաթափվեն շոգից։ Սա ողջ հայության միակ օպերային թատրոնն է, միթե՞ դժվար է գտնել այդ ռեսուրսները։ Մշակույթին պետք է աջակցել կամ էլ ինչպես ԱՄՆ-ում է, ստեղծել այնպիսի մեխանիզմ, որտեղ մարդիկ ազատվելով որոշակի հարկերից, դրա դիմաց հովանավորեն մշակույթը»,-ասում է Օրբելյանն ու հավելում, որ սպասվող ներկայացումների թվում է «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը, որի համար դեռ ռեժիսոր են փնտրում։