2020 թվականին պետական բյուջեի միջոցներով կվերակառուցվի եւ կնորոգվի 8 քոլեջ եւ ուսումնարան
2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի եւ կվերակռուցվի 8 նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Այդ հաստատություններն են`
1.Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ
2. Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշեւի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
3. Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
4. Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
5. Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ
6. Նոյեմբերյանի պետական քոլեջ
7. Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ
8. Երեւանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան:
Վերանորոգման ծրագրում ընդգրկված մարզային հասատատությունները հիմնականում գյուղատնեսական ուղղվածություն ունեն` հաշվի առնելով նշված ոլրոտում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու գերակայությունը:
Տեղեկացնենք, որ նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ծրագրով ֆինանսական հատկացումները 2020 թվականի պետական բյուջեի նախագծում ավելացել են, որը պայմանավորված է ոլորտում ուսանողների թվի մոտ 6500-ով ավելացմամբ, ինչպես նաեւ իրականացվող կապիտալ շինարարության ծավալների աճով:
Հիշեցնենք, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է նաեւ 22 մարզային հանրակրթական դպրոցների հիմնանորոգում եւ վերակառուցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով