«Երեւանը գանձ է համեղ ուտել եւ խմել սիրողների համար». Forbes
Forbes-ը նյութ է հրապարակել Երեւանի մասին՝ այն ներկայացնելով որպես գանձ նրանց համար, ովքեր սիրում են խմել եւ ուտել։

«Երեւանը շատ անվտանգ, բարյացակամ, կենդանի քաղաք է՝ գրավիչ ճարտարապետությամբ եւ հարուստ պատմությամբ։ Այն անվանում են նաեւ «վարդագույն քաղաք» շինությունների պատճառով, որոնք կառուցված են տուֆից»,- գրում է պարբերականը։

Հեղինակ Թոմ Մյուլենը խորհուրդ է տալիս այցելել վայրեր, ուր կարելի է զբոսնել, համեղ ուտել եւ խմել... Խոսվում է ե՛ւ Կասկադի մասին՝ իր յուրօրինակությամբ, թանգարանով, բազմազան ցուցադրություններով, ե՛ւ օպերայի հրապակի, եւ Հանրապետության հրապարակում երգող շատրվանների մասին։

Միաժամանակ հեղինակը ռեստորաններ եւ վայրեր է խորհուրդ տալիս, ծանոթացնում գինու տեղի ապրանքանիշերի եւ այդ խմիչքն արտադրողների հետ։ Մյուլենը խորհուրդ է տալիս այցելել նաեւ Սարյան փողոց, ուր գինի խմելու համար բազմաթիվ վայրեր են առկա, եւ յուրաքանչյուր տարի անցկացվում են հայտնի գինու օրերը։ Մանրամասներն այս հղմամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով