Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Փաշինյանը պաշտպանեց Արայիկ Հարությունյանին կամ վարչապետն ընդդեմ եկեղեցու եւ հայերենի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ արտահայտվեց դպրոցներից Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելու ԿԳՍՄ տխրահռչակ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությանը։  

Փորձելով բառախաղերով մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին Փաշինյանը պնդեց, թե Հայ ժողովրդի պատմություն եւ Հայ եկեղեցու պատմություն առարևկաներն իրականում նույնն են եւ արհեստականորեն տարանջատվել են։ 

Դժվար թե Փաշինյանը չիմանա, թե իրականում ինչ են սովորում երեխաները Հայ եկեղեցու պատմության դասաժամին, իսկ եթե չգիտի՝ շատ ավելի վատ։ Այսպես, թե այնպես, կառավարությունը թիրախավորեց Հայ Առաքելական Եկեղեցին եւ անցավ գրոհի։ Հիմա նրանք կարող են տոնել իրենց հաղթանակը։ Տարօրինակորեն լուռ է Հայ Առաքելական Եկեղեցին։

Վարչապետին բոլորովին սազական չէ բառախաղերով փորձել թյուրիմացության մեջ գցել ժողովրդին, փորձել տպավորություն ստեղծել, թե Հայ եկեղեցու պատմության առարկայի պատճառով տարանջատվում է հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմությունը։ Մեկ անգամ եւս շեշտենք՝ Հայ եկեղեցու պատմություն առարկան բոլորովին այլ եւ շատ-շատ կարեւոր խնդիր էր լուծում։

Մեղմ ասած ծիծաղելի, անգամ ամոթալի են Փաշինյանի հետեւյալ խոսքերը, թե եթե կա Հայ եկեղեցու պատմություն առարկան, ապա ինչու չկա Հայաստանի զինված ուժերի պատմություն առարկան։ 

Եւ չի կարելի անդադար կրկնել, թե ստացել եք Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահությունը։ Մի խաբեք ոչ ձեզ, ոչ ժողովրդին։ Դուք այդ վստահությունը չեք ստացել, իսկ եթե անգամ ստացել էիք, ապա դա վաղուց էր եւ հիմա բոլորովին այլ վիճակ է։

Ըստ Փաշինյանի ստացվում է, որ առաջընթացին, նոր տեխնոլոգիաների ներդրմանը խանգարում էր Հայ եկեղեցու պատմություն առարկան։ 

«Մենք պետք է առաջ գնանք, պետք է մեր միասնական պատմությունն ունենանք»,- ասում է Փաշինյանը եւ շարունակում երկիրը կառավարել դեմագոգիկ եւ իրականության հետ որեւէ կապ չունեցող հայտարարություններով։

Հետաքրքիր է ինչու Փաշինյանը կոչ չի անում վերացնել բուսաբանություն, շրջակա աշխարհ, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն առարկաները եւ հին բարի ժամանակների ոգով այն միավորել մեկ՝ փիլիսոփայություն առարկայի մեջ։ 

Խնդիր դրվեց հանել, վերացնել Հայ եկեղեցու պատմություն առարկան եւ դա արվեց։ Փաշինյանը կարծում է, որ ինչ որ բառերի տարափով կարող է համոզել, թե այդ ամենն արվում է հանուն առաջադիմության, բայց մենք լավ գիտենք, թե ինչու է այդ առարկան հանվում դպրոցներից, մենք ախր հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի ֆավորիտ նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցից վռնդեց քահանային, թե ինչպես նա հայտարարեց, թե սատանիզմի հիմքով համերգները չեն արգելվելու, թե ինչպես ֆինանսավորեց վհուկների ոռնոցը, որը ներկայացվեց որպես արվեստի գործ։

Միթե առաջընթացին խանգարում է նաեւ բարձրագույն ուսհաստատություններոմ հայոց լեզու եւ գրականություն առարկայի ուսուցանում։ Փաշինյանը կողմ է նաեւ Արայիկ Հարությունյանի այս նախաձեռնությանը։

«Նույնիսկ զարմանում են, թե ինչպես կարելի է այդ հարցը քննարկել, մի՞թե այդ հարցի քննարկումն ինքնին ազգադավություն չէ»,- հարցնում է Փաշինյանը։ Իհարկե ազգադավություն է։ Ազգադավությունը հո պոզով ու պոչով չի լինում։

Ամբողջ աշխարհին անգլերենը պարտադրող երկրի հետ համեմատություններ անելն էլ ծիծաղելի է, շատ ծիծաղելի։ 

Կարճ ասած՝ կառավարությունն անում է այն, ինչ անում էր ցարական Ռուսաստանը անցած դարի տասական թվականներին՝ հալածանք եկեղեցու դեմ, արշավ հայոց լեզվի եւ հայոց պատմության դեմ։ Ի դեպ, Արայիկ Հարությունյանի նախաձեռնութամբ բուհերից հանվելու է նաեւ հայոց պատմության առարկան։

Եկեղեցուց հեռու, հայերենին եւ հայ գրականությանը վատ տիրապետող, հայոց պատմությւոնից հեռու մասնագետների բուծում։ Սա է այս իշխանությունների նպատակը եւ երազանքը։ Հիմա մի պահ պատկերացրեք ինչպիսին է լինելու մեր հասարակությունը, որտեղ լինելու են հայերենին շատ վատ տիրապետող, հայ գրականությունից եւ հայոց պատմությունից հեռու, եկեղեցուց կտրված քաղաքացիներ։ Թշնամու երազանք։ Այսքանը։

Վարդան Մխիթարյան

Top-News.am