Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Արարատ Միրզոյանի՝ միաժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու մասին հրապարակմանը իրավապահները պետք է ընթացք տան

 Իրավապահ մարմինները պետք է ընթացք տան այժմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի վերաբերյալ հրապարակմանը, համաձայն որի՝ նա փոխվարչապետի պաշտոնից չի ազատվել, ազատման ակտ չկա, և նշանակվել է Ազգային ժողովի նախագահ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով «Փաստինֆո»-ի այն հրապարակմանը, համաձայն որի՝ Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր չի եղել և նա ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել, ընտրվել ԱԺ նախագահ՝ լինելով ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար:

«Եթե պատգամավոր Արման Բաբաջանյանի անհիմն դիմումի վրա Հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցում, իշխանության յուրացման ու իշխանության յուրացմանն օժանդակելու վերաբերյալ, ապա Արարատ Միրզոյանի դեպքում միանշանակ պետք է քրեական գործ հարուցվի»,-ասաց Գոհար Մելոյանը:

Նրա խոսքով՝ երբ «Իմ քայլ»-ի պատգամավորները սլաքներն ուղղում էին դեպի Հրայր Թովմասյանը, նշում էին, որ նա պատգամավոր է եղել, մանդատից չի հրաժարվել ու ընտրվել է ՍԴ անդամ, այնինչ պատգամավորի դեպքում գործում է անհամատեղելիության սկզբունքը, ինչից ելնելով էլ, երբ պատգամավորն անցնում է այլ պաշտոնի, նրա լիազորությունները դադարեցվում են:

«Արարատ Միրզոյանի՝ առաջին փոխվարչապետ լինելու պարագայում իրավիճակը հետևյալն է. վարչապետի հրաժարականից հետո կառավարությունը պարտավորվել է հրաժարական ներկայացնել 2018-ի հոկտեմբրի 16-ին, նախագահն այդ մասին հրամանագիր էր ընդունել: Սահմանադրությամբ մեկ դրույթ կա, որ կառավարությունը շարունակում է պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը: Ի՞նչ է տեղի ունենում այդ ընթացքում. դեկտեմբերի 9-ին տեղի են ունենում ԱԺ ընտրություններ, Արարատ Միրզոյանն ընտրվում է պատգամավոր: Նա հանդիսանալով առաջին փոխվարչապետ՝ ընտրվում է պատգամավոր, ապա հունվարին ընտրվում է ԱԺ նախագահ և այդ ընթացքում չի ներկայացնում հրաժարականի դիմում, չկա որևէ ակտ այն մասին, որ Արարատ Միրզոյանն ազատվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնից, այսինքն՝ ինչ-որ ակտով նրա լիազությունները պետք է դադարեցվեր, որովհետև ստացվում է, որ մինչև առաջին փոխվարչապետի հաստիքի լուծարումն Արարատ Միրզոյանը եղել է և՛ ԱԺ նախագահ, և՛ առաջին փոխվարչապետ: Կառավարության անդամների համար պաշտոնները անհամատեղելիության կամ այլ սկզբունքով մեխանիկորեն դադարեցնելու կարգավորում չկա»,-ասաց Մելոյանը:

Սահմանադրագետի խոսքով՝ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահ նշանակվելու գործընթացքով, միաժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու հիմքով պետք է գործ հարուցվի. ««Փաստինֆո»-ի համապատասխան հրապարակումը պետք է դիտարկվի որպես հանցագործության մասին հաղորդում, որին Դատախազությունը պետք է ընթացք տա»:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն գրել է, որ ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաև ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։ «ՀՀ նախագահն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարությունից առաջարկություն չի ստացել, հետևաբար չի ընդունվել նախագահի համապատասխան հրամանագիրը»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանում։