Քոչարյանի ազատման համար հարթակ է ստեղծվել
Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով այժմ կալանքի տակ գտնվող՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման ստորագրահավաքի համար հարթակ է ստեղծվել։ Այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատեր Վիգեն Չատինյանը։ Էլեկտրոնային հարթակի հասցեն է «supportrk.org»։ Կայքում տեղադրված է հայտարարություն, որին և առաջրկում են միանալ․
«Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների եւ Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումները խորը մտահոգության տեղիք են տալիս:
Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետը, իշխող քաղաքական ուժը, հայտարարելով ժողովրդավարական արժեքներին հավատարմության, դատաիրավական համակարգի անկախության ապահովման, երկրում քաղաքական հետապնդումները բացառելու մասին, իրականում առաջնորդվում են բոլորովին այլ շարժառիթներով։ Ազգային-պետական շահերը հակադրվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար