«Եվրատեսիլ 2017». հանդիսատեսը լավագույնն է ճանաչել Արծվիկի 2-րդ փորձնական ելույթը
Կիեւում ընթանում են «Եվրատեսիլ 2017»-ի փորձերը։ Հայաստանը ներկայացնող Արծվիկը երեկ երկրորդ փորձնական ելույթն է ունեցել եվրատեսիլյան բեմում։
Ելույթից հետո WiwiBloggs կայքում քվեարկություն է սկսվել, որի արդյունքներով Արծվիկի փորձնական երկրորդ ելույթը հանդիսատեսը ճանաչել է լավագույնը:

Երկրորդ փորձից հետո Արծվիկը եւ բեմադրության հեղինակ Սաշան մամուլի ասուլիսին են մասնակցել, որի ընթացքում պատասխանել են լրագրողների հարցերին։
Արծվիկը նշել է, որ երկրորդ փորձի ժամանակ ավելի լավ էր զգում իրեն բեմում. «Նախ, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել՝ արձագանքների համար։ Բոլորն այստեղ այնքան պրոֆեսիոնալ են։ Այսօր ավելի լավ էի զգում ինձ, ձայնն ավելի լավ էի լսում բեմում։ Անհամբեր սպասում եմ ելույթի օրվան»,-ասել է Հայաստանի պատվիրակը՝ հավելելով, որ բեմում աշխատում է կենտրոնանալ միայն իր ելույթի վրա՝ չմտածելով այլ բաների մասին.
«Այնպես չէ, որ ոչ մի բան ինձ չի վախեցնում, ամեն ինչն էլ վախեցնում է, բայց ես աշխատում եմ մտածել միայն ելույթիս մասին, թե ինչպես պետք է ներկայանամ, ինչպես աշխատեմ բեմում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրատեսիլյան՝ WiwiBloggs կայքի լրագրողները վերլուծել են Հայաստանի, Սլովենիայի եւ Լատվիայի ներկայացուցիչների երկրորդ փորձնական ելույթները։
«Մրցույթի թագուհին»,-այսպես են նրանք արտահայտվել մեր պատվիրակ Արծվիկի մասին՝ հատուկ ընդգծելով նրա հագուստի եւ բեմադրության դետալները:
Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 9-ին։ Արծվիկը ելույթ կունենա այդ օրը՝ 16-րդ համարի ներքո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է