Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Ինչ են խոսում Հայաստանում անաղմուկ

Կա եթերային աղմուկ, կա ֆեյսբուքյան աղմուկ, որով իշխանությունը փորձում է տարբեր գաղափարներ ու թեմաներ գեներացնել։ Նույնը անում են հակառակ ճամբարներից։

Սրան զուգահեռ՝ կա շատ ավելի օբյեկտիվ իրականություն. դրանք թեմաներն են, որոնք խոսվում են յուրաքանչյուր տանը, սրճարանում, աշխատասենյակում, ընկերական-բարեկամական միջավայրերում։ Սա շատ ավելի զանգվածային ժանր է, կարիք չունի կեղծ լայքերի ու ուռճացված դիտումների։ Դա իրական կյանքն է՝ իր չկեղծված օրակարգով։
Առնվազն երեք թեմա այսօր կարելի է լսել ցանկացած միկրոմիջավայրում։ Թեմաներն, իհարկե, շատ են, բայց կան մի քանիսը, որոնք կրում են համաճարակի բնույթ. դրանք ամենուր են, և ամեն օր նորանոր խմբեր ու սոցիալական շերտեր են ընդգրկվում դրա մեջ.

1. Ո՞ւր են գնում օլիգարխներից ու նախկին կոռումպացված մի խումբ պաշտոնյաներից վերցվող գումարները։ Միշտ ուռճացման հակում ունեցող այս թեման վերցված կամ ժողովրդական լեզվով ասած «բարիշած» գումարների չափը հասցնում է աստղաբաշխական թվերի, որոնք ենթադրաբար իրականությանը չեն համապատասխանում, բայց հարցի շեշտադրումը դրանից չի փոխվում. ո՞ւր են գնում գումարները։ Բյուջեում դրանք չեն արտացոլվում։ Կամ բոլոր օլիգարխներն ու պաշտոնյաները հրեշտակներ են եղել՝ չենք իմացել, կամ՝ նրանցից վերցված գումարները գնում են «Նոր Հրեշտակների» մոտ։

2. Հաջորդ թեման պատերազմի հնարավորություն է։ Եթե, ինչպես Բենդերն էր ասում, յուրաքանչյուր մարդու, նույնիսկ՝ կուսակցության անդամի վրա ազդում է 214 կգ մթնոլորտային սյունը, ապա մեր պարագայում պատերազմի վտանգը մտահոգում է բոլորին, նույնիսկ՝ պողոսներին։ Խաղաղ բանակցությունները մտել են փակուղի։ Այն, որ Փաշինյանի մի քանի չհաշվարկված հայտարարությունների և քայլերի պատճառով Ադրբեջանը դառնում է ավելի ագրեսիվ, իսկ միջնորդները չեն գտնում իրավիճակը հարթելու ճանապարհը, փաստ է։ Եվ այդ փաստը Հայաստանում ֆիքսում են բոլորը՝ անկախ ինտելեկտից։

3. Մեկ այլ թեմա նույնպես լսելի է ամեն քայլափոխի. Կառավարության գաղտնի որոշումով նախարարներին և փոխնախարարներին գերբարձր աշխատավարձեր տալը։ Այս թեման առկա է տաքսիստից մինչև ակադեմիկոս ինտերվալում։ Սա թողել է ծանր նստվածք, և ոչ մի բացատրություն չի մեղմում կատարված փաստը։ Վարչապետի և նրա խոսնակի՝ մեկ օրվա տարբերությամբ իրար հակասող բացատրություններն ավելի խորացրին անջրպետը։ Մարդիկ ուղղակի չեն հասկանում։ Մարդիկ իրենց խաբված են զգում։

Սրանք ենք այն հիմնական թեմաները, որոնք այսօր առկա են յուրաքանչյուրի տանը, նրա շրջապատում։ Ու սրանից փախչել հնարավոր չէ։ Ցանկը, իհարկե, կարելի է մեծացնել, ու կլինեն այլ, շատ հետաքրքիր հարցեր։ Բայց այս երեքն են այսօր համակարգաստեղծ թեմաները, որոնք առաջիկայում ձևավորելու են հանրային տրամադրությունները։ Այսօր այս թեմաները քննարկվում են անաղմուկ՝ շառից-փորձանքից հեռու։ Բայց հարյուր հազարավորների անաղմուկ քննարկումները, մտորումները մի որոշ ժամանակ հետո դառնում են զանգվածային տրամադրություն։ Միշտ այդպես է. հարցրեք նախորդ իշխանություններին՝ կհաստատեն։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»