Հայաստանը մասնակցում է Էրազմուս+ ծրագրի բաղադրիչ Իթվինինգի տարեկան համաժողովին
2019թ․ հոկտեմբերի 24-26-ին Ֆրանսիայի Մանդելլու լա Նապուլ քաղաքում անցկացվում է Եվրահանձնաժողովի Էրազմուս+ ծրագրի բաղադրիչ Իթվինինգ համաեվրոպական կրթական համայնքի տարեկան համաժողովը։ Հավաքին մասնակցում են կրթության նախարարությունների եւ իթվինինգյան աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ ու ուսուցիչներ եվրոպական կրթական տարածքի ավելի քան 40 երկրներից, այդ թվում եւ Հայաստանից։
Համաժողովի ընթացքում ներկայացվում են ծրագրի ընթացքը եւ զարգացման հիմնական ուղղությունները, անցկացվում են տարբեր մասնագիտական նստաշրջաններ եւ քննարկումներ, կրթության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում է առանձին երկրներում ծրագրի շարունակականության եւ զարգացման հնարավորությունները։
Համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 24-ին հանձնվել են 2019 Որակի Եվրոպական մրցանակաբաշխության հաղթողների հավաստագրերը։
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անգլերենի ուսուցչուհի Լուսինե Բուշը, ի թիվս նախագծի այլ մասնակիցների, պարգեւատրվեց «Grandma's Stories in 2080» նախագծում գերազանց մասնակցության եւ 12-15 տարեկանների տարիքային խմբում 2 տեղ զբաղեցնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով