«Իրավա պաշտպանը» խաբում է ինքն իրեն եւ փորձում խաբել հանրությանը
Անցած տարվա մայիսյան իշխանափոխությունը, այնուամենայնիվ, մի լավ կողմ ունի․ բացահայտվեցին շատերի իրական դեմքը, իրական մակարդակը եւ մարդկային գծերը։ բացահայտվեցին նաեւ որոշ «իրավապաշտպանների» դեմքերը։
Պարզվեց, որ իրավապաշտպանները իրավապաշտպան չեն, այլ կոնկրետ հիմնարկի կոնկրետ աշխատողներ՝ այս կամ այն գործառույթով, որը թաքցվում էր իրավապաշտպանի դիմակով։
Հիմա այս, այսպես կոչված, իրավապաշտպանները, դարձել են այս իշխանությունների փաստաբանները։ Անհեթեթություն է, բայց այսօրվա իրականությունն այն է, որ իրեն իրավապաշտպան համարողը փոխանակ դատապարտի այն, ինչ անում են ՍԴ-ի, ՍԴ-ի նախագահի, նրա ընտանիքի անդամների դեմ, պաշտպանում է Սահմանադրական դատարանի դեմ իրականացվող գործողությունները։
Երբ մարդը նայում է լրագրողի աչքերին ու հայտարարում, թե ՍԴ-ն եղել է կազմակերպված քրեական խմբավորման՝ պետության զավթման գործիքը, ապա այստեղ այլեւս նա դադարում է լինել իրավապաշտպան։
Ստացվում է ՍԴ-ն, ըստ ինքնահռչակ իրավապաշտպանի պետության զավթման գործիք էր, իսկ ահա դատախազությունն իրենց սրտի, հոգու դատախազությունն է եւ նպաստել է պետականաստեղծմանը։
Այն, որ ինչ-որ ուժեր նպատակ են դրել ամբողջովին վերահսկել դատաիրավական համակարգը ինչ-ինչ մութ գործեր անելու համար, արդեն իսկ փաստ է։ ՍԴ-ն նրանց պետք է եւ Ամուլսարի հանքը աշխատացնելու եւ Ստամբուլյան կոնվենցիան անցկացնելու եւ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ օրենքն անցկացնելու, եւ իհարկե՝ Արցախի հարցի կարգավորման հարցում։
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ