Կիեւում հին եգիպտական մումիաներ ու սարկոֆագներ են գտել
Կիեւի Կիեւ-Պեչորսկի արգելոցում հայտնաբերել են հին եգիպտական մումիաներ ու եգիպտական սարկոֆագներ, պարզվել է դրանք տասնյակ տարիներ գտնվում էին ուկրաինական արգելոցի պահոցում, հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարարությունը։ Դեռ 2017-ի սկզբին Կիեւ- Պեչորսկի պատմամշակութային արգելոցի ֆոնդերը ստուգելիս, հնագետ Սերգեյ Պիվովարովը հայտնաբերել էր իսկական հին եգիպտական մումիա։
Հետագայում հայտնի է դարձել, որ խոսքը նույնիսկ մի քանի հետաքրքիր նմուշների մասին է, որոնք Կիեւում էին հայտնվել դեռ 19-20-րդ դարերի սահմանագծին։ Պարզվել է, որ դրանք սկզբում պահվում էին Եկեղեցական հնագիտական թանգարանում, հետո Աթեիզմի թանգարանում, որը այն ժամանակ Կիեւ- Պեչորսկի արգելոցում էր գտնվում։ Մի քանի տասնյակ տարիների այդ ունիկալ առարկաները մոռացության մատնված են եղել ու գտնվել են ֆոնդի պահոցում ու հիմա վերստին հայտնաբերվել են։
Մշակույթի նախարարությունը հայտնել է, որ այսպիսով հիմա Հին Եգիպտոսի հնությունների հավաքածուն կազմված է երկու մումիաներից, երկու սարկոֆագներից ու մի քանի կանոպներից ՝ ներքին օրգանների համար հուղարկավորության անոթներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է