Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Ես ուզում եմ, որ մարդիկ այդ լուսավոր կետն իրենց ներսում տեսնեն.Անանիա Քոչարյան

Տպավորիչ գունային խաղ, բուռն էմոցիաներ ու ամեն նայելիս մի նոր ասելիք բացահայտելու հնարավորություն ընձեռող նկարներ, որոնք մինչև հոկտեմբերի 26-ը հնարավորություն ունեք դիտելու՝ այցելելով Թումանյանի 10 հասցեով՝ Nova Arts Gallery & Wine:

Երիտասարդ, քչախոս, բայց շատ տաղանդավոր նկարիչ Անանիա Քոչարյանի անհատական ցուցահանդեսն է, ամփոփել է վերջին 5 տարիների ապրումները, փոթորկուն պահերն ու հախուռն մտքերը, ուրախությունն ու տխրությունը: Ամեն մի նկար իր պատմությունն ունի. «Նկարներից յուրաքանչյուրն իր ասելիքն ունի, շատ տարբեր հոգեվիճակներով եմ նկարել: Դուք հիմա տեսնում եք նկարները իրենց վերջնակետում, բայց գործեր կան, որ ծնվել են ամիսների ընթացքում, մի քանի անգամ խմբագրել եմ՝ ամփոփելով այդ ընթացքում ունեցածս հույզերը, պայքարելով ինքս իմ դեմ: Ես ապրում եմ նրանով ինչ անում, դրա համար են երևի մարդիկ ասում, որ անկեղծություն կա նկարներումս»:

Անանիայի արվեստի հետաքրքրությունը նաև նրանում է, որ գործերը թեմատիկ տեսանկյունից պարտադրող չեն, յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ էմոցիան ու գունային համադրությունը կգտնի կտավներում: Կզգա և´ բնության ուժեղ ազդեցությունը, և´ մարդու կռիվն ինքն իր հետ և´ մարդկային հարաբերությունների բարդությանն ու պարզությանը. «Այդքանով հանդերձ ես միշտ փորձում եմ մարդուն պոզիտիվ լիցքեր տալ, իմ աշխատանքներով ցույց տալ, որ անգամ ամենածանր իրավիճակում կա մի լուսավոր կետ դեպի ուր պետք է շարժվել: Ու որ նայեք՝ բոլոր նկարներում պարտադիր կա այդ թեկուզ փոքր, բայց կարևոր հանգրվանը, կետը դեպի ուր ես ուղղում եմ մարդու հայացքը նկարը նայելիս:Ու ինքը միշտ պայծառ գույներով է: Եվ ամենակարևորը՝ ես ուզում եմ որ մարդիկ այդ լուսավոր կետն իրենց ներսում փնտրեն, իրենց զգայական աշխարհում, ոչ իրենցից դուրս», -ասում է Անանիան ու անցնում նաև նկարների արտթերապևտիկ ազդեցության բացատրությանը: Զգում ես, թե նկարիչն ինչպես է ապրում գույների ու հույզերի աշխարհում:
Անանիան դժվարանում է ասել, թե որ հայտնի ուղղության մեջ է ստեղծագործում՝ խուսափելով կոնկրետ շրջանակների մեջ իրեն դնելուց: Ասում է. «Ճիշտ է առավել մոտ է աբստրակցիային, բայց ոչ դասական իմաստով: Ես ուղղակի խոսում եմ մարդկանց հետ»,- ժպտում է նա:

Ի դեպ, մասնագիտությամ նկարիչ- քանդակագործ Անանիան զուգահեռ շատ ակտիվ նաև էզոթերիկա ու հոգեբանություն է ուսումնասիրում, կարող է նույն ոգևորվածությամբ ու հիմնավորվածությամբ խոսել ինքնաճանաչման ու ինքնազարգացման ճանապարհ անցնելու կարևորության մասին, կիսվել տեխնիկաներով, որոնք օգնում են բացահայտել ու ավելի հաշտ ապրել ինքդ քեզ հետ, սիրել կյանքն ու կարողանալ քեզ երջանիկ ու ներդաշնակ զգալ պահի մեջ. «Արվեստն էլ ինձ համար ինքս ինձ բացահայտելու յուրովի աշխարհ է, հնարավորություն է վերապրելու զգացմունքներս ու կիսվելու մարդկանց հետ:

Ստեղծագործելու բուռն փուլերի ընդմիջումներում էլ շարունակում եմ հետազոտել մարդկային հարաբերություններն ու օրինաչափությունները, ինձ շրջապատում եմ հետաքրքիր ու իրենց անհատականությունը ունեցող մարդկանց, որպեսզի իմ արվեստով հետաքրքրվողներին միշտ ասելիք ունենամ»,- ասում է նա ու մոտենում ցուցահանդեսի այցելուներին, որոնք հետաքրքրված ու մի քիչ էլ անհանգիստ հայացքներով սպասում են մեր հարցազրույցի ավարտին, որ իրենք էլ առիթ ունեն շփվելու նկարչի հետ: Իսկ ես հեռանում՝ ոգևորված այն գաղափարով, որ այսուհետ սենյակիս պատին ամեն օր տեսնելու եմ տաղանդավոր նկարչի գործերից մեկը, որն ուղղակի չէի կարող չգնել հենց ցուցահանդես ժամանակ: