Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մշտական լարվածության օջախ կամ անհաջող մարզպետի հետեւանքները

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց աշխատանքից: Նրա օգնականի կողմից բարձրաստիճան զինվորականին դաժան ծեծի ենթարկելուց հետո այդպես էլ պետք է լիներ: Մոտ երկու շաբաթ առաջ սկանդալային մարզպետն արդեն հայտարարել էր, թե դադարեցնում է իր լիազորությունները, բայց հենց նույն օրն էլ հասցրել էր, մեղմ ասած, անհաջող, իսկ իրականում սկանդալային եւ հակաօրինական որոշում կայացնել:

Սկանդալային Տրդատ Սարգսյանը չգիտես ինչ դրդապատճառներից ելնելով Եղեգիս համայնքի Շատին գյուղի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում Տիգրան Խուդոյանին, մի մարդու, որն անգամ տնօրեն աշխատելու արտոնագիր չունի:

Ընդ որում, սա դեռ ամենակարեւորը չէ: Տիգրան Խուդոյանը, որի անցյալը, մեղմ ձեւակերպումով, այնքան էլ պարզ եւ զուլալ չէ, դեռ ոչ վաղ անցյալում լարվածության օջախ էր ստեղծել Եղեգիս համայնքում, իրավիճակը հասցնելով պայթյունավտանգի, նպատակ ունենալով զբաղեցնել համայնքապետի պաշտոնը:

Նա երազում էր վերադարձնել գյուղապետի, համայնքապետի պաշտոնը եւ այդ ճանապարհին դիմում էր գրեթե ցանկացած քայլի: Այժմ շատինցիները եւ համայնքի մյուս բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ մտահոգ են, որ Խուդոյանը դպրոցը փորձելու է նոր խառնակությունների համար օջախ սարքել, քանի որ, ըստ վկայությունների եւ շրջանառվող լուրերի, նա ամենուր հայտարարում է, թե ՔՊ-ին իրենով է արել եւ վերադարձնելու է համայնքապետի պաշտոնը, եւ որ դպրոցի տնօրենի պաշտոնն իրեն հենց դրա համար է անհրաժեշտ:

Հիմա Վայոց Ձորի մարզպետի պաշտոնակատարը, համապատասխան նախարարության համապատասխան բաժնի պատասխանատուները պետք է Տրդատ Սարգսյանից բացատրություն պահանջեն, թե ինչ շարժառիթներով կամ դրդապատճառներով է սկանդալների կենտրոնում գտնվող մարդուն նշանակում Շատինի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եթե նա անգամ տնօրենի արտոնագիր չունի:

Ընդգծենք, որ օրենքում շատ հստակ նշված է, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում լիազորված մարմինը՝ ըստ ենթակայության, պաշտոնակատար է նշանակում տնօրենի տեղեկալներից մեկին, ինչը արդեն նախկին մարզպետը, չգիտես ինչու չի արել:

Ավելին, նույն օրենքում շատ հստակ նշված է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է ունենա տնօրեն աշխատելու արտոնագիր:
Շատինցիները վստահ են, որ նախկին մարզպետը պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ հենց այս սկանդալային նշանակման համար:

Ի դեպ, համառ լուրերի համաձայն, իր նպատակին հասնելու համար Տիգրան Խուդոյանն իր մտերիմ, դպրոցը 2005-ից ղեկավարող Բաբիկ Մարգարյանին ստիպել է հրաժարական ներկայացնել եւ դուրս գալ աշխատանքից:

Դպրոցի տնօրենի մրցույթը նշանակված է հոկտեմբերի 21-ին, բայց թեկնածուն մեկն է՝ նախկին տնօրենը: Տիգրան Խուդոյանն արտոնագիր չունի եւ չի կարող մասնակցել մրցույթին: Լուրեր են պտտվում, որ նա մտադիր է մրցույթը ձգել այնքան, մինչեւ արտոնագիր ձեռք կբերի: «Ինը ամիսը հերիք է այդ խնդիրը լուծելու համար»,- վստահ է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Ավելին, շատինցիները վկայում են, որ նա սպառնալիքներ է հնչեցնում բոլոր նրանց հասցեին, ովքեր ցանկություն ունեն մասնակցել դպրոցի տնօրենի համար նշանակված մրցույթին:

Կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք կարող են ղեկավարել դպրոցը, ունեն արտոնագիր, բայց Տիգրան Խուդոյանի ագրեսիվ պահվածքն ու անցյալը նրանց հետ են պահում մրցույթին մասնակցելու ցանկությունից:

Սա 21-րդ դարում, սա Հայաստանում: «Իսկ ո՞ւր մնաց հեղափոխությունը»,- հարցնում են շատինցիները, երբ մի հոգին կարող է իր կամքը պարտադրել բնակավայրին, համայնքին, անգամ մարզպետարանին: Ինչ-որ մեկը, որի վարքը անկառավարելի է, մի ամբողջ համայնքում կյանքի կերպ է թելադրում եւ անգամ արժ անանում մարզպետի աջակցությանը:

Գյուղապետի ընտրություններից հետո կրքերը հազիվ էին հանդարտվել, իսկ հիմա մի նշանակումով նորից իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Շատինցիները մարզպետի պաշտոնակատարից խնդրում, պահանջում են օր առաջ Տիգրան Խուդոյանին ազատել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, կազմակերպել դպրոցի խորհրդի անդամների արդար ընտրություններ, որից հետո անցկացնել դպրոցի տնօրենի համար նախատեսված մրցույթը:

Դպրոցի խորհրդի նախագահը՝ Մանվել Կարապետյանը Տիգրան Խուդոյանի դրածոն է եւ ամբողջովին գտնվում է նրա ազդեցության տակ: Իսկ որ ամենակարեւորն է, Տիգրան Խուդոյանը դպրոցում ցանկանում է հաստատվել բացառապես համայնքապետի ընտրություններին ազդեցիկ դիրքից նախապատրաստվելու համար: Պատահական չէ, որ այս ու այնտեղ նա ասում է, թե ես պետք է շատինցիներին ցույց տամ, որ հարց լուծող տղա եմ, եւ որ մարզպետարանն իմ ազդեցության տակ է:

Հիմա հերթը մարզպետարանինն է, որը պետք է շատ արագ անդրադառնա այս խնդրին, եթե իհարկե չի ցանկանում մարզում լարվածության նոր օջախ ստեղծել: Ընդ որում, որքան ուշացվի որոշումը, այնքան հետո ավելի բարդ է լինելու: Շատինցիները սպասում են համապատասխ-ան մարմինների արագ եւ արդար արձագանքին:

Աննա Բաղդասարյան