ՖԱՖ-ի մանկական արարքը եւ դրա ծանր հետեւանքները
ՖԱՖ-ը հպարտորեն հայտարարում է, թե Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլում կայացած Լյուքսեմբուրգի եւ Ադրբեջանի չեմպիոնների հանդիպումն ընդհատվել է իրենց արարքի պատճառով: Նրանք ՀԹՍ-ի օգնությամբ Արցախի դրոշն իջեցրել են խաղադաշտ:
Ցավալի է, որ մեր կողքին ապրում են բարդույթներով ապրող մարդիկ, ցավալի է, որ չգտնվեց մեկը, որը նրանց հուշեր, որ այդ արարքը վայել չէ պետություն ունեցող, ավելին հաղթանակած ժողովրդին:
Նման արարք կարող են անել պաղեստինցիները, Թուրքիայի քրդերը, կորսիկացիները, բայց ոչ պետություն ունեցող եւ հաղթած ժողովրդի ներկայացուցիչները:
ՖԱՖ-ն իր արարքով ծիծաղելի վիճակի մեջ դրեց բոլորիս՝ Հայաստանին, այդ թվում նաեւ Արցախին: ՖԱՖ-ը ուղիղ հարված հասցրեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, եւ շատ լավ կլինի, որ ՀՖՖ-ում շատ լրջորեն անդրադառնան այս խնդրին, հատկապես, որ հայտնի է, որ ՖԱՖ-ի առաջնորդներից մեկը ՀՖՖ փոխնախագահն է:
Իհարկե, ՈՒԵՖԱ-ն անպայման անդրադառնալու է այս միջադեպին, իհարկե, հետեւելու են պատժամիջոցներ, իսկ մեզ մնում է հուսալ, որ դրանք չեն հարվածի մեր ակումբներին, մեր հավաքականին: Իսկ Արթուր Վանեցյանն այս արարքից հետո պետք է շատ լուրջ հետեւոեւթյուններ անի: Այս արարքը ոչ թե Ադրբեջանի դեմ էր, այլ հենց Վանեցյանի:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ