Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Երեք աղբի ֆենոմենը

Հայաստանը խեղդվում է երեք տեսակի աղբի մեջ.

1. Կենցաղային աղբ
2. Դատաիրավական աղբ
3. Մարդկային ռեսուրսային աղբ

Դրանք առաջին հայացքից տարբեր հասկացություններ են, տարբեր խնդիրներ, բայց իրականում նույն շղթայի օղակներն են։

Կենցաղային կամ կարգին աղբ

Սրա առաջին նշանակութունը, իհարկե, Երևանը միջնադարյան գյուղաքաղ հիշեցնող վիճակն է։ Մայթերին թափված տոննաներով աղբ, առնետներ, թափառող շների խմբեր, համաճարակների վտանգ։ Այս առումով, ուղիղ մեկ տարում հետ ընկանք ուղիղ 25 տարով՝ 90-ականների Երևան։

Բայց այս հարցն ունի այլ ավելի խորքային ենթատեքստ. կառավարման ձախողում։ Հայկ Մարությանը մոտ 80 տոկոս ձայն է ստացել բացառապես Նիկոլ Փաշինյանի կոչով. դուք ձայն եք տալիս հեղափոխոթյանը։ Հայկ Մարությանը դերասան Կարգին Հայկոն չէ, նա վարչապետ Փաշինյանի քաղաքապետ Հայկ Մարությանն է, որը տապալել է գործը։ Մեծ հաշվով, Երևանի Կարգին աղբը այսօրվա պետական համակարգի կազմալուծման սիմվոլն է։ Այդպես է ողջ պետական համակարգում։ Եթե կենցաղային աղբը փողոցում է ու մարդիկ սեփական աչքերում ամեն րոպես դա տեսնում են, ապա պետական համակարգի աղբային վիճակը երևալու է շատ ավելի ցավոտ ու շատ ավելի վտանգավոր կողմերով։

Դատաիրավական աղբ

Պետք էր պետության մասին ունենալ բացառիկ գավառական պատկեարցումներ, որպեսզի միլիոնավոր մարդկանց փոփոխության և զարգացման պահանջն ու հույսը փոխարինել հորինված քրեական գործերով, և առաջընթաց պահանջող հասարակությանը մատուցել դատաիրավական աղբ։

Մարդիկ ուզում էին բարեկեցիկ կյանք՝ մատուցվեց մարտի 1-ի գործի իրավական աղբը, մարդիկ ուզում էին սոցիալական արդարություն՝ մատուցվեց ՀՔԾ և դատախազության իրավական աղբը, մարդիկ ուզում էին հեռանկար, մատուցվեցին՝ անհեռանկար քրեական գործեր, ցուցադրական ձերբակալություններ և սպառնալիք բանտերով։

Դատաիրավական բարեփոխումների փոխարեն որոշվեց գնալ դատաիրավական աղբակույտի ճանապարհով։

Մարդկային ռեսուրսի աղբ

Նոր փուլը, նոր գաղափարները, նոր հույսերն ու սպասումները ենթադրում են նոր մարդիկ, նոր մտածողության կրող գործիչներ։ Նրանք կարող էին լինել անփորձ և դա ողբերգություն չէր լինի։ Բայց նրանք չպետք է լինեին նեխած՝ դեռևս 90-ականներից։

Փաշինյանը վերակենդանացրեց մի ողջ խումբ քաղաքական «եղբայրական գերեզման»՝ հանուն մեկ նպատակի՝ ընդդեմ Քոչարյանի։ Սա խոսում է մեկ բանի մասին՝ Փաշինյանն ամենևին նոր հայացքների, նոր առաջընթացի, նոր տեսլականի կրողը չէ։ Նա հենց ինքը հին վրեժի, հին մաղձի, հին մթնոլորտի գերին է։

Հազարավոր լուսավոր ու ազատամիտ ուսանողներն ու երիտասարդները, ովքեր լցվելով փողոցներ 2018-ին բարձրացրեցին փոփոխությունների և թարմության դրոշը, չէին կարող անգամ պատկերացնել, որ իրենց առաջնորդը լրիվ այլ մշակույթի և պատկերացումների կրողն է, և նրա քաղաքական աշխարհայացքում 21-րդ դարը դեռ չի ձևակերպված։

Հետևություն

Կենցաղային աղբը, դատաիրավական աղբը և մարդկային ռեսուրսային աղբը առանձին-առանձին չեն կարող լուծվել։ Դրանք մեկ փաթեթի բաղադրիչներ են։ Դրանք առանձին-առանձին կարող են աղտոտել երկիրը, հասցնել մեծ վնասներ, բայց նրանց դեմ մասնավոր լուծումներ չկան։ Կա մեկ լուծում՝ փաթեթային։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»