Այսօր ոչ թե աշխատավորի, այլ ընտրակեղծարարի եւ «Ձայն բերողի» տոնն է
Եթե որոշ երկրներում այսօր աշխատավորի օրն է, ապա Հայաստանում, ըստ առկա իրողությունների եւ տրամադրությունների, ընտրակեղծարարի եւ «Ձայն բերողի» տոնն է:
Այսօր, պետք է որ, շքերթ լիներ, առաջին շարքերով պետք է անցնեին ամենաշատ ձայն բերած տղաները, ամենաշատ ընտրակեղծիք արածները:
Կարծում ենք, ճիշտ կլիներ, եթե պարգեւատրվեին խայտառակ օրենսգրքի հեղինակները, ընտրացուցակներն ուռճացնողները, բոլոր մեծ եւ փոքր ընտրակեղծարարները եւ իհարկե՝ «Ձայն բերողները»:
Պատկերացնում եք, ինչ գեղեցիկ տեսարան կլիներ, երբ Հանրապետության հրապարակից խրոխտ շարքերով անցնեին ՍԱՍ-ի Արտակը, Սնխչի Հարութը, Սեյրան Սարոյանը, Տիգրան Մուկուչյանը, Մալաթիա-Սեբաստիայի բոլոր մեծ ու փոքր ընտրակեղծարարները, եւ իհարկե՝ Քեթրինի Միհրանը:
Իսկ ՀՀԿ-ն պետք է գար այսպիսի ուղերձով.
«Ընտրակեղծարարները, ընտրակեղծիքի հանդեպ ստեղծագործ եւ նորարարական մոտեցումները, հանրային տարբեր դասերի եւ խավերի համերաշխությունը «ձայն բերելու» գործում մեր հայրենիքի կայուն զարգացման ամենաամուր հիմքերն են: Վստահ եմ, որ դա է Հայաստանում արմատական փոփոխություններն իրականություն դարձնելու եւ տնտեսությունն արդիականացնելու ամենաճիշտ ճանապարհը: Մեր երկրի բարօրության հիմքում «ձայն բերողներն» են, այսինքն՝ դուք: Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեր կյանքը լեցուն լինի հետաքրքիր եւ արգասաբեր աշխատանքով, նոր գաղափարներով եւ խիզախումներով, որ կարողանաք դուք եւս ընտրություններից հետո մեկնել Փարիզ, ինչպես ՍԱՍ-ում աշխատող այն աղջնակը»:
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները