Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Փաշինյանական արդարադատության հերթական դրսեւորումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ կատարվածը դատապարտում են շատերը, բայց ոչ բոլորն են ուշադրություն դարձնում այն փաստին, որ մի քանի ամիս առաջ վարչապետի կոչով շրջափակվեցին դատարանները, քաշքշեցին դատավորին, նրան վայր գցեցին, բայց որեւէ մեկը դրա համար ոչ ձերբակալվեց, ոչ էլ պատասխան տվեց: 

Դատապարտում են Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը, բայց ծպտուն անգամ չեն հանում այն մասին, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա շատ ավելի մեծ ճնշումներ գործադրվեցին իր հայտնի որոշումից հետո: 

Սա ընտրովի արդարադատություն է, սա փաշինյանական արդարադատություն է, որն իրական արդարադատության, արդարության հետ որեւէ աղերս չունի: Մի դեպքում կարելի է դատավորներին հայհոյել, քաշքշել, վայր գցել, մյուս դեպքում անգամ չի կարելի կողքով քայլել եւ հարցեր ուղղել, առանց անձնական վիրավորանք հասցնելու:

Եւ մի՞թե Նիկոլ Փաշինյանն ավելի ծանր վիրավորանք չհասցրեց դատավորներին, երբ խոսում էր նրանց վնգստալու մասին, քան նախօրեին ձերբակալված երիտասարդը, որը միայն քայլել էր դատավորի կողքով եւ նրան հարցեր տվել:

Սա եւս փաշինյանական արդարադատության վառ դրսեւորումներից մեկն է:

Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, դատարանը համարում է իր կամքի արտահայտող մարմին, եւ երբ դա իրականություն չի դառնում, նա հունից դուրս է գալիս եւ կոչ անում շրջափակել դատարանները կամ վիրավորում դատավորներին, նրանց վրա շարունակական ճնշում գործադրելով:

Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը եւս մեկ անգամ ցույց տվեց մեր հասարակության զարգացման իրական մակարդակը: Փաստորեն շատերը, որոնք իրենց ներկայացնում էին մարդու իրավունքի պաշտպաններ, ժողովրդավարության համար պայքարող մարտիկներ, ընդամենը նեղ անձնական խնդիրներ լուծող մանր դեմքեր էին, որոնք դատապարտում են անարդարությունը եւ բռնությունը, երբ դա իրենց եւ իրենց թիմակցի է հետ է տեղի ունենում եւ պապանձվում կամ նույնիսկ պաշտպանում եւ արդարացնում, երբ այն տեղի է ունենում իրենց հակառակորդի կամ իրենց հետ կապ չունեցող մարդկանց հետ:

ԱԺ պատգամավորներ, դուք մի քանի ամիս առաջ բռնություն էիք գործադրում դատարանների մոտ, ձեր աչքի առաջ դատավոր էին վայր գցում, իսկ հիմա դուք խրոխտ հայաքով, պատռելով ձեր կուրծքը դատապարտում եք մի երիտասարդի, որն ընդամենը դատավորին շատ քաղաքավարի տոնով հարց է ուղղել: Աժ պատգամավորներ, դուք իրո՞ք չեք հասկանում, թե ինչ եք ասում կամ անում:

Ոստիկաններ, դուք անգամ աջակցում էիք դատարանները շրջափակողներին, անգամ օգնում նրանց, իսկ հիմա դատավորի կողքով քայլողին այնպես եք ձերբակալում, կարծես ահաբեկիչ էիք հայտնաբերել եւ չեզոքացնում: Լավ, դուք եւս չեք հասկանո՞ւմ, թե ինչ եք անում:

Եւ այսքանից հետո ինչպես չկիսես նրանց համոզմունքը, ովքեր պնդում են, որ Նարեկ Մութաֆյանի ձերբակալությունը քաղաքական է: Այսպես չէին պնդի, եթե դատարանները շրջափակելու կոչ անելուց հետո նույն կերպ ձերբակալվեր Նիկոլ Փաշինյանը, իսկ հետո ձերբակալվեին բոլոր նրանք, ովքեր դատարաններն էին շրջափակել: 

Ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում: Ու լավ հիշեք, ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո բանտերում հայտնվեցին բոլոր այն ոստիկանները, դատավորները, դատախազները, որոնք գլուխները կախ կատարում էին Ստալինի եւ նրա վարչախմբի հրահանգները: Մի մոռացեք այս մասին:

Վարդան Մխիթարյան

Top-News.am