Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ինչպես փչացնել հարաբերությունները բոլորի հետ

Նայում եմ միջազգային լրահոսի կադրերը՝ կոնգրեսական Ադամ Շիֆը նախագահ Թրամփի իմպիչմենտի առաջամարտիկներից է։ Թրամփը արձագանքում է. «Կոնգրեսում տեղի ունեցողը ամոթ եւ խայտառակություն է մեր երկրի համար: Նորից գործի է դրվել «վհուկների որսի» մեխանիզմը: Եւ նորից նույն մարդիկ: Ադամը Շիֆը եւ իր մարդիկ: Նրանք հորինում են պատմություններ, իսկ հետո կեղծավոր դեմքով փորձում, ինչպես իրենք են ասում՝ «հետաքննել»»։

Սա այն Ադամ Շիֆն է, որին Նիկոլ Փաշինյանը հրավիրում է Լոսի իր հանրահավաքին, հետը սելֆի անում ու ելույթի հրավիրում։

Ավելի պարզ՝ ՀՀ վարչապետը ԱՄՆ-ում ցուցադրական մտերմություն է անում եւ իր հրապարակային միջոցառումը կիսում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ամենաոխերիմ հակառակորդի հետ։

Ավելի վաղ արվել է եւս մեկ ոչ խոհեմ քայլ։ Հոկտեմբերի 1-ին Երեւան է ժամանելու Իրանի նախագահ Ռոհանին՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Դրանից օրեր առաջ պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Իսրայելում դեսպանատուն է բացում։ Պետք է լինել բացարձակ «Պողոս», որպեսզի Իրանի նախագահի Երեւան այցից օրեր առաջ նման հայտարարություն անել։ Կարելի էր չէ՞ դա անել գոնե տասը օր հետո։ Իրանը հին պատմություն եւ հին դիվանագիտություն ունեցող պետություն է եւ պարտավոր չէ, ամեն անգամ հասկանալ, թե ում հետ գործ ունի, մեղմ ասած, պատահականությունների։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Աննայի PR-մենեջերը չէ միայն, եւ ճիշտ կաներ այս ամենը նախապես իր շեֆին ասեր։ Ինչո՞ւ չի ասում՝ շառից փորձանքից հեռու տրամաբանությա՞մբ:

ԱՄՆ-ում Ադամ Շիֆի հետ հանրահավաք անելը նույնն է, թե գնաս Մոսկվա ու մասնակցես Նավալնիի միտինգին։ Մյուս կողմից՝ այսօրվա իշխանություններից դա էլ է սպասելի։

Եթե հնարավոր է մեկ տարում հասնես Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի շեմին, երբ նույնիսկ միջին կարգի գործարարի է «հուշված» Հայաստանում ներդրումներ չանել, երբ Լարսում հազարից ավելի մեքենաներ են «տեխնիկական» պատճառներով կանգնած, երբ ռուսական երկաթուղին վաղաժամ ցանկանում է խզել հայկական երկարթուղու շահագործման պայմանգիրը, ապա ...

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կամ միջազգային հիմնադրամների հետ Ռուսաստան գունավոր հեղափոխություն են արտահանում, կամ ինտենսիվ շփումների մեջ են հակապուտինյան շրջանակների հետ, կամ Պուտինին են բռնել տալիս Երեւանում։ Մի օր էլ Նավալնիի հետ Փաշինյանը սելֆի կանի։

Սրանք մանր կիքսեր չեն. սրանք պետության անվտանգությանը սպառնացող գործողություններ են՝ գրագիտության պակասից դրդված, թե միտումնավոր՝ ես չգիտեմ։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»