Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

«Նոր» Հայաստանի անմարդկային եւ զարհուրելի դեմքը

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Մանվել Գրիգորյանը, ցավոք, ծանր հիվանդ է: Նրան հետազոտել եւ նրա առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն է տվել միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, Ֆրանսիայից ժամանած հայտնի ուռուցքաբան Նորբերտ Ավետյանը։ Վերջինս արձանագրել է, որ այն տարածքը, որտեղ գտնվում է հիվանդը, խանգարում է նրան քայլել, ինչը ազդում է նրա մկանային աշխատանքի վրա, եւ նրա մոտ առկա հիվանդնությունները կարող են խորանալ եւ հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, այդ թվում մահվան։

Պարզ ասած՝ իշխանությունները Մանվել Գրիգորյանի նկատմամբ դրսեւորում են անմարդկային վերաբերմունք: Ի՞նչպես պետք է խոչընդոտի Գրիգորյանը դատքննությանը, եթե գտնվի ազատության մեջ եւ բուժում ստանա: Այս հարցին նրան կալանքի տակ պահողները չեն պատասխանում: 

Մենք տեսնում ենք «նոր» Հայաստանի իրական դեմքը: Ծանր, մահվան դռանը հասած մարդուն պահել կալանքի տակ, մարդուն հասցնել ինքնասպանության՝ իրենց անհեթեթ հարցաքննություններով, ՀՀ երկրորդ նախագահի պահել կալանքի տակ՝ առանց որեւէ տրամաբանական հիմնավորման:

«Նոր» Հայաստանում պաշտոնյաները եւ նրանց սպասարկու արբանյակները բարոյականության հետ որեւէ խնդիր չունեն, եւ շատ հանգիստ, առանց խղճի զգացողության, առանց օրենքի առաջ իրենց հաշիվ տալու ինքնասպանության համար մեղադրում են կոնկրետ անձանց:

Իրավիճակն արդեն այնպիսին է, որ Մանվել Գրիգորյանի կալանավորման կողքով չի կարող անտարբեր անցնել գործող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու դատարանի որոշմանը, նախարարն ասել է, թե մտահոգություն ունի իր զինակցի այդ վիճակի հետ կապված: «Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ համար եւ բոլոր երկրապահների համար»,- ասել է նա:

Կարճ, բայց շատ բան ասող հայտարարություն, որից ցանկացած ՀՀ քաղաքացի, որը ունի առողջ բանականություն, կարող է հասկանալ, թե ինչ է կատարվում այս երկրում: 

«Նոր» Հայաստանի դեմքն անմարդկային է եւ զարհուրելի: «Նոր» Հայաստանում ոչ միայն մահամերձ մարդուն պահում են կալանքի տակ, ոչ միայն երկրորդ նախագահին են պահում կալանքի տակ, ոչ միայն մարդուն հասցնում են ինքնասպանության կամ զինվորականին ծեծելով հասցնում մահվան դուռը, այլ գործող պաշտոնյաները հեռեւստաալիքով ուղղակի բռնության կոչ անում պաշտոնաթող եղած ԱԱԾ պետի նկատմամբ:

Իրավիճակն արդեն ոչ թե մտահոգիչ է, այլ կոնկրետ սպառնալիքներով լեցուն: Այսպես մեր երկիրը չի կարող երկար ձգել: Չի կարող նորմալ իրավիճակ լինել, չի կարող զարգանալ պետությունը, եթե

ա. Ծանր հիվանդ գեներալին պահում են կալանքի տակ

բ. Եթե ՀՀ երկրորդ նախագահին պահում են կալանքի տակ

գ. Եթե աղքատ երկրում վարչապետը 400 հազար դոլարանոց ուղեւրություն է կատարում 

դ. Եթե մարզպետի մասնակցությամբ զինվորական են դաժան ծեծի ենթարկում, իսկ վարչապետը չի դատապարտում արարքը

ե. Եթե այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ նախկին ՆԳ նախարարն ինքնասպանություն է գործում, իսկ պաշտոնյաներն ու նրանց սպասարկուները փորձում են դրա համար մեղադրել կալանքի տակ գտնվող մարդուն

զ. եթե պատրաստվում են վերացնել բանկային գաղտնիքը

է. եթե ակնհայտ եւ համակարգված հարձակման են ենթարկվում զինվորականները, հերոս զինվորականները եւ եկեղեցականները:

Վարդան Մխիթարյան

Top-News.am