Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Փաշինյանը Վանեցյանին համեմատեց պուտչիստների հետ

Նիկոլ Փաշինյանը ծանր, շատ ծանր է տանում ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականի ժամանակ արված հայտարարությունը: Ավելին, հասնելով ԱՄՆ այնտեղ խոստովանել է, թե այդ ինքն է ԱԱԾ-ից պահանջել կայքից հանել նրա հայտարարությունը:

Խոսելով Վանեցյանի հրաժարականի, ավելի ճիշտ հայտարարության մասին, նա մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, որը հանրությանը, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին պետք է լուրջ մտորումների առիթ տա:

Նիկոլ Փաշինյանն ասել է, թե Արթուր Վանեցյանը հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ: Մի մարդ, որը խոսում է ժողովրդավարությունից, մի մարդ, որն առիթ, անառիթ խոսում է ժողովրդավարական Հայաստան կառուցելու մասին, քննադատում հներին, խոստովանում է, որ չի հանդուրժում քննադատությունը, չի հանդուրժում այլակարծությունը:

Ափսոս լրագրողները Նիկոլ Փաշինյանին չհարցրին, թե այդ որ օրենքում կամ Սահմանադրության ո՞ր հոդվածում է գրված, որ նախարարները, պաշտոնյաները, պատգամավորները չեն կարող քննադատել վարչապետին:

Մյուս հարցը, այդ որտեղ է գրված, որ հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մեկի, այդ թվում ԱԱԾ պետի գերագույն հրամանատարն է: Սահմանադրության 155-րդ հոդվածի չորրորդ կետում հստակ գրված է. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:

Իսկ հիմա պատերազմական իրավիճակ չէ: Հիմա պատերազմ չկա եւ ինչու է այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անում: 

Այսքանից հետո վարչապետը պարզապես վիրավորում է մի մարդու, որը ամենադժվարին պահին եղել է իր թիմակիցը, իրեն ձեռք մեկնել ամենադժվարին եւ պատասխանատու պահին, իսկ հիմա գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Մի՞թե երկրի ղեկավարին հարիր է նման տոնով, նման բառապաշարով խոսել մարդու, ԱԱԾ-ն ղեկավարած, ՀՖՖ-ն ղեկավարող մարդու մասին: Ի՞նչ է նշանակում ասել, թե հայտարարություն անելով Վանեցյանը անարգում է սպայի պատիվը, ուսադիրները գցում աղբամանը:

Իսկ ի՞նչ է անում վարչապետը, երբ նման հայտարարություն է անում: Մի՞թե անդադար կարելի է խաղալ հանրության առավել չկրթված եւ միամիտ զանգվածի հուզական վիճակի, զգացմունքների հետ:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Վանեցյանին համեմատում է 1991 թվականի պուտչիստների հետ: Ի՞նչ հետեւանք կունենա հանրության եւ Արթուր Վանեցյանի համար այս հայտարարությունը: Չե՞ք կարծում, որ այս հայտարարությունները նման են անցած դարի երեսունականներին ԽՍՀՄ-ում պաշտոնանկ արված կուսակցական ղեկավարների հետեւից հնչող խոսքերին:

Հանրության բոլոր հատվածները, շերտերը պետք է հարց տան՝ մի՞թե մենք իշխանափոխություն, հեղափոխություն ենք արել անցած դարի երեսունականներ վերադառնալու համար:

Իսկապես, որքա՞ն պետք է շարունակվի հանրությանը գրգռելուն ուղղված հայտարարությունները: Ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը ՀՀ զինված ուժերի հետ կամ ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի հետ, որ հայտարարում է, թե ԱԱԾ նախկին պետն իր քայլով անարգում է ՀՀ զինված ուժերը:

Եւս մեկ անգամ շեշտենք, Հայաստանը պատերազմական վիճակում չէ:

Վարդան Մխիթարյան

Top-News.am