Անկախության տոնի արժեզրկում
Ինչպես արժեզրկել Անկախության տոնը, ինչպես արժեզրկել աննկատ, քողարկված: Լուծումը գտնվեց: Հայաստանի բոլոր բնակավայրերից խլեցին Երկրի ամենակարեւոր պետական տոնը, այդ թվում մայրաքաղաք Երեւանից եւ այն անցկացրին առանձին վերցրած քաղաքում՝ Գյումրիում:
Ծախսվեց մոտ կես միլիոն դոլար, գուցե ավելի, գուցե մի փոքր պակաս: Ծախսվեց Անկախության տոնը մշակույթային փարթիի վերածելու համար: Պարող կիսամերկ տղաներ, Երկրաշարժ մասին ֆիլմի ցուցադրում, կարծես պարտադիր է տոնը սուգի, վշտի վերածելը: Սա եւս պատահական չէ, սա եւս մտածված է:
Իսկ որեւէ մեկի մտքով անցել է վարչապետին ասել, որ Անկախության տոնը Գյումրիի Սեւ բերդում նշելը, մեղմ ասած, ճիշտ որոշումը: Այս բերդը խորհրդանշում է ոչ թե մեր ազատությունը, անկախությունը, այլ հակառակը:
Սեւ բերդը հայ արքաները կամ իշխանները չեն կառուցել: Այն կառուցել են ռուս զինվորականները պարսիկների դեմ եւ օսմանցիների դեմ ավելի հաջող պատերազմներ մղելու համար: Այս բերդը Հայաստանի անկախության, հերոսական անցյալի հետ որեւէ կապ չունի:
Անկախության տոնը Երեւանում որեւէ կերպ չնշելը, այն Գյումրիում, այն էլ Սեւ բերդում անցկացնելը, տոնը մշակույթային միջոցառման վերածելը, առեւտրականներին եւ մանր բիզնեսմեններին հերոսներ հռչակելը, կիսամերկ տղաների պարը, Արցախի նախագահին մարզպետ անվանելը, «տոնական» միջոցառումները երկրաշարժի մասին պատմող ֆիլմով ավարտելը: Մի՞թե սրանք պատահականություններ են, կարծում ենք ոչ, իսկ հանրությունը պետք է մտածի այս մասին եւ հետեւություններ անի, հետագա ավելի մեծ աղետներից երկիրը հետ պահելու համար:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար