Նիկոլ Փաշինյանի հերոսները
«Ոչխար պահեք»,- մի օր ՀՀ քաղաքացուն կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ այս կոչից ամիսներ անց՝ 2019թ. սեպտեմբերի 21-ին Անկախության 28-ամյակի տոնակատարության շրջանակում տեղի ունեցավ «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխություն։ Պարզվեց Նիկոլ Փաշինյանի հերոսները փող սիրող, ոչխար պահող տղաներն ու աղջիկներն են:
Պարզվում է «մեր ժամանակի հերոսը» սահման պահող զինվորը չէ, գիշերը խրամատում լուսացնող զինվորականը չէ, Հայաստանի անվտանգությունն ապահովող գիտնականը չէ, կյանքեր փրկող բժիշկը չէ, երեխա կրթող մանկավարժը չէ, գիտելիք տվող դասախոսը չէ, սահման պահող, ռազմաճակատի գծում, ապրող, արարող, տուն սարքող, տուն պահող մարդը չէ:
Նիկոլ Փաշինյանի համար հերոսը ոչխար պահող փող աշխատող տղերքն ու աղջիկներն են: Ահա թե ովքեր են հերոսները: Եւ շատ խորհրդանշական է, որ մրցակաբաշխությունը սկսեց կիսամերկ, կիսաշրջազգեստով տղաների պարով:
Սա պատահական չէ, սա հատուկ է արվում: Ոչինչ պատահական չի լինում: Այսպիսի հերոսներ, այսպիսի տղաներ, եւ անկախության տոնի այսպիսի խայտառակ կազմակերպում:
Այսպիսին է «նոր» Հայաստանի ղեկավարի պատկերացումը հերոսների եւ անկախության մասին: Իսկական հերոսները կալանավայրում են, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցված, նրանք անտեսված են, մոռացված, իսկ «նոր» ժամանակի հերոսները կիսաշրջազգեստով տղաներն են, եւ իրենց համար փող աշխատող մարդիկ:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար