Ոմանք, առանց նրբությունների մեջ խորանալու, հատուկ մշակված խայծը կուլ են տալիս
«Եկեղեցու դեմ արշավի հերթական քայլին լրջմիտ ու բանիմաց մարդկանց անհամարժեք արձագանքը խիստ տարակուսելի է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Վեհարանում տեղադրված բարերար Սամվել Կարապետյանի և նրա կնոջ մեծադիր կտավի շուրջ ծավալվող քննարկումներին։
«Հարգելիներս, ավանդույթի ուժով եկեղեցապատկան կառույցներում (վարչական շենքեր, կրթական ու մշակութային հաստատություններ և այլն), ի նշան երախտիքի, փակցրել են բարերարների նկարները. նկատի ունեցեք, խոսքը Եկեղեցիների մասին չէ: Ովքեր եղել են հին Վեհարանում, նկատած կլինեն, օրինակ, Վազգեն առաջինի օրոք փակցված Ալեք Մանուկյանի նկարը (1982 թվականից) և այլն: Մանթաշյանից հետո, դեռ ոչ ոք այսչափ ծավալուն ներդրում չի արել Վեհարանի վերակառուցման ու բոլորովին նոր մասնաշենքեր կառուցելու վրա (էլ չխոսենք բազում այլ, ոչ ի ցույց դրված բարեգործական նախաձեռնությունների մասին, որոնք ընդհանրապես կապ չունեն եկեղեցական կյանքի հետ), ինչպես Սամվել Կարապետյանը, դրանք անգամ անհամեմատելի են: Հիմա, ի՞նչ անհարկի աղմուկ է բարձրացել Սամվել Կարապետյանի նկարը Վերահարանում փակցնելու առթիվ, դա նո՞ր, անծանո՞թ երևույթ է:
Բոլորդ էլ լավ գիտեք, որ թե՛ ՌԴ-ում և թե՛ Հայաստանում, ի տարբերություն միջազգային փորձի, բարեգործությունը պետական քաղաքականության հարթությամբ գրեթե չի խրախուսվում, այսինքն՝ դրա համար հարկային կամ այլ բնույթի էական արտոնություններ նախատեսված չեն, ինչն էլ ավելի է ընդգծում այդ երևույթի սոցիալական արժեքը: Հասկանալի է, որ ոմանք, առանց նրբությունների մեջ խորանալու, հատուկ մշակված խայծը կուլ են տալիս և ակամա էլ ավելի բորբոքում կրքերը, բայց այդպիսի հարցերում արժե մնալ ողջամտութան սահմաններում ...»,- գրել է Գ. Դանիելյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվել է Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։ Հայրապետանիստը կառուցվել է մեկ դար առաջ` մեծանուն Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Վեհարանը հիմնանորոգվել է գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի միջոցներով։ Վեհարանը հիմնանորոգվել և բարեզարդվել է 2010-2019 թթ. ընթացքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով